fbpx

Ֆրանսուա դը Լարոշֆուկո։ Իմաստուն մտքեր

Ֆրանսուա դը Լարոշֆուկո (1613-1688) – գրող, փիլիսոփա, հայտնի փիլիսոփայական աֆորիզմների և ասացվածքների հեղինակ, մեմուարագիր, ֆրանսիացի քաղաքական գործիչ։

Ներկայացնում ենք նրա մտքերից մի քանիսը։

Զարմանքը ողողում է մեր գիտելիքների սահմանը և հաճախ ապացուցում է ոչ այնքան իրերի կատարելությունը, որքան մեր մտքի անկատարությունը։

Այն բանի պատճառը, թե սիրահարվածներն ինչու երբեք չեն ձանձրանում միմյանց հետ լինելուց, նրանում է, որ նրանք մշտապես խոսում են իրենք իրենց մասին։

Վայելչագեղությունը մարմնի համար նունն է, ինչ առողջ դատողություն` խելքի համար։

Մեզանից յուրաքանչյուրը բավականաչափ ուժ ունի ուրիշի դժբախտությունը կրելու համար։

Հույսը, որքան էլ խաբուսիկ լինի, այնուամենայնիվ ծառայում է նաև այն բանին, որպեսզի ընդունված ճանապարհով մեր կյանքը հասցնի մինչև վերջ։

Ֆիզիկական աշխատանքը օգնում է մոռանալ բարոյական տառապանքները։

Հեռատես մարդը պետք է որոշի իր ցանկություններից յուրաքանչյուրի տեղը և հետո հերթականությամբ իրականացնի դրանք։ Մեր ագահությունը հաճախ խախտում է այդ հերթականությունը և մեզ ստիպում է միաժամանակ հետամուտ լինել այնպիսի բազմաթիվ նպատակների, որ ընկնելով դատարկ բաների հետևից, մենք աչքաթող ենք անում էականը։

Մարդիկ չարախոսում են ոչ այնքան վնասելու ցանկությունից, որքան փառասիրությունից։

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից։

Մարդիկ ինչքան հաճախ են օգտագործում իրենց խելքը հիմարություններ անելու համար։

Ավելի լավ է ծիծաղել երջանիկ չլինելով, քան մահանալ՝ առանց ծիծաղելու։

Ծաղրանքը հաճախ մտքի աղքատության նշան է. նա օգնության է գալիս, երբ չեն բավականացնում լավ ապացույցները։

Մենք ավելի շատ ուժ ունենք, քան կամք, և մենք հաճախ հենց միայն սեփական աչքում մեզ արդարացնելու համար, շատ բան համարում ենք մեզ համար անհնարին։

Մենք ոչ մի բան այնպես առատաձեռնությամբ չենք բաժանում, ինչպես խորհուրդները։

Հենց որ հիմարը մեզ գովաբանի` նա արդեն այնքան էլ հիմար չի թվում մեզ։

Իսկական ազնիվ մարդիկ երբեք ոչ մի բանով չեն պարծենում։

Մենք սրտանց գովում ենք սովորաբար միայն նրանց,ովքեր հիանում են մեզնով։

Կարողանալ ծերունի լինել արվեստ է, որին քչերն են տիրապետում։

Ծերությունը մի բռնակալ է, որը մահվան սարսափով մեզ արգելում է պատանեկության բոլոր վայելքները։

Նա, ով երևակայում է, թե կարող է առանց ուրիշ մարդկանց, խիստ սխալվում է, բայց նա, ով երևակայում է, թե առանց իրեն մարդիկ չեն կարող, էլ ավելի է սխալվում։

Ով երբեք խենթություններ չի արել, նա այնքան էլ խելացի չէ, ինպես իրեն թվում է։

Խանդի մեջ մեկ բաժինը սեր է և ինսունինը բաժինը՝ ինքնասիրություն։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ֆրանսուա դը Լարոշֆուկո։ Իմաստուն մտքեր
Կա՞ արդյոք կյանք ծնունդից հետո – առակ