fbpx

Աստված իմ ի՞նչ է սա …

Հերթական «յութուբյան» շրջագայությանս ժամանակ հանկարծակի ինձ հանդիպեց այս երգը: Վերնագիրն էր Aramazd – Hayr Mer (Holy Father): Մտածեցի, որ ահա, սա այն է՝ ինչ ինձ հիմա պետք է, նստեմ և գեղեցիկ հոգևոր երաժշտություն լսեմ: Բայց առաջին նոտաներից հետո սարսափահար եղա: Սկզբից արաբա-թուրքական մոտիվներ, որի տակ մի աղջիկ երգում է. «Առավոտ լուսո, արեգակ արդար…», հետո մի սարսափելի Black Metal ոճի՝ սատանիստական մոտիվներով վայնասուն (ասեմ, որ ռոքը իմ ամենասիրած երաժշտական ուղղություններից մեկն է, բայց ոչ իհարկե սատանիստականը)…

Մի խոսքով այդ ամենը ինձ համար սարսափելի ու սրբապիղծ թվաց:

Բայց քանի որ ես երաժշտագետ չեմ, մասնագետ չեմ, այլ սովորական երաժշտասեր, ես ինձ իրավունք չեմ վերապահում փնովել, կամ քարկոծել այս երգը, այլ շատ կուզենաի լսել բոլորի կարծիքը և, ինչը շատ կարևոր է, մասնագետների կարծիքը այս երգի վերաբերյալ՝ Ձեզ դու՞ր եկավ արդյոք սա, մոտիվների առումով արդյո՞ք ես ճիշտ չեմ:

Անհամբեր սպասում եմ Ձեր մեկնաբանություններին.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag