fbpx

«Ոչ բոլորն են, ում կորցրել եք՝ կորուստ: Եվ ոչ բոլորին է, ում գտել եք, պետք պահել»

Հրաշալի տեքստ․․․

 

Նա պետք է դառնար միակը: Այն միակը, ով պետք է դառնար նա, ով միշտ կողքիս է՝ ուրախ, թե տխուր պահերին, ով պետք է լիներ իմ կյանքի հենարանը, իմ կեսը: Ով կօգներ փչել մոմերը իմ 80-ամյակին:

Նա պետք է լիներ միակը՝ միակը, քանի դեռ նրան չկորցրեցի:

Սկզբից շատ ցավոտ էր: ԱՆՏԱՆԵԼԻ ցավոտ: Շատ անքուն գիշերներ եմ ունեցել, երբ պառկած էի անկողնում, ճմրթված սավանով և արցունքներից թաց բարձով: Ես զգում էի, որ դա երբեք չի ավարտվի, ես կասկածների մեջ էի, ինձ թվում էր ամբողջ մեղավորությունը իմ մեջ է:

Բայց հետո, մի գեղեցիկ օր ես հասկացա, որ ինձ հետ ամեն ինչ կարգին կլինի: Եվ ոչ ուղղակի կարգին, այլ շատ ավելի լավ, քան նախկինում էր: Ես կլինեմ ազատ: կապրեմ վերջապես այն կյանքով, ինչ կյանքով ցանկանում եմ ապրել:

Որովհետև ես մի օր հասկացա, որ ոչ բոլորն են, ում կորցրել եք՝ կորուստ: Եվ ոչ բոլորին է, ում գտել եք, պետք պահել:

Մարդիկ մեր կյանք են գալիս ինչ-որ պատճառով, ինչ-որ նպատակով: Նրանք մեզ դասեր են տալիս, բերում երջանկություն կամ տխրություն, բացում են մեր աչքերը ինչ-որ բանի վրա, օգնում են ճանաչել ինքներս մեզ և հասկանալ թե ինչ ենք իրականում ցանկանում:

Երբեմն նաև մարդիկ հեռանում են մեր կյանքից ինչ-որ պատճառով, ինչ-որ նպատակով: Նրանք հեռանում են, որովհետև ավարտել են իրենց առաքելությունը մեր կյանքում, որովհետև սովորեցրել են արդեն այն, ինչ պետք է սովորեցնեին և այժմ մենք պետք է շարունակենք առաջ շարժվել: Այն մարդիկ, որ գալիս և գնում են՝ չպետք է մնային:

Երբ նրանք հեռանում են՝ ցավոտ է: Դուք Ձեզ դատարկված եք զգում, կարծես հեռացել են Ձեզանից, թողնելով հորդառատ անձրևի տակ առանց անձրևանոց, կարծես շխկացրել են դուռը Ձեր դեմքին: Ձեզ թվում է նրանք իրենց հետ են տարել Ձեր սիրտը, դուք Ձեզ դավաճանված եք զգում, անհուսալի և փշրված:

Այդ զգացումները սկզբում նորմալ են: Բայց մի քանի շաբաթ կամ ամիս հետո դուք պետք է ետ քայլ անեք: Դուք պետք է գիտակցեք, որ կորցնելով այնպիսի մարդկանց, որոնք Ձեզ նեղացրել են, որոնք անզգույշ են վարվել Ձեր սրտի հետ՝ դուք միայն շահել եք: Դուք շահել եք Ձեր ազատությունը, ուրախությունը, խաղաղությունը և հոգու հանգստությունը:

Եվ հենց այդ պատճառով դադարեք Ձեզ պահել այնպես, կարծես որևէ արժեքավոր բան եք կորցնում, դադարեք նրան տալ այդպիսի ուժ: Հավաքվեք, կտոր առ կտոր հավաքեք Ձեր սիրտը և ամեն օր ասացեք ինքներդ Ձեզ, որ դա կորուստ չէ, այլ հաղթանակ:

Այո, դուք կարող եք շատ բան կորցնել նրանց գնալով: Դուք կարող եք կորցնել հիշողությունները, ապագայի մասին միացյալ երազանքները, առավոտյան գրկախառնությունները: Դուք կարող եք կորցնել գիշերային հաճելի sms-ները, ֆեյսբուքում հարաբերության կարգավիճակը, հանգստությունը այն գիտակցումից, որ միայնակ չեք:

Ես նույնպես կորցրեցի այդ ամենը, երբ կորցրեցի նրան: Ես լավ եմ հասկանում, թե ինչ ես զգում, որ պառկած ես գիշերը միայնակ և այնքան միայնակ ես զգում, որ ծանր է դառնում շնչելը:

Բայց ահա թե ինչ: Ես կորցրեցի նաև այլ բան:

Ես կորցրեցի հաղորդագրություններն ու հեռախոսային զանգերը, որը նա անտեսում էր, սառնարյուն մանիպուլյացիան, զգացումը, որ ինչ-որ բան պակասում է: Ես կորցրեցի ցավագին զգուշացումները, մեղադրանքները, որ ես եմ ամեն ինչում մեղավոր, նրա թքած ունենալը:

Ես կորցրեցի մի մարդու, ով էմոցիոնալ վիրավորում էր ինձ:

Եվ չնայած դա ծանր է, բայց դա կորուստ չէ: Նա եկավ իմ կյանք և դաս տվեց: Եվ դրա համար ես շնորհակալ եմ: Ես շնորհակալ եմ այն կարճ ժամանակի համար, երբ մենք երջանիկ էինք, և որ նա ցույց տվեց, թե որքան ուժեղ կարող եմ լինել ես:

Բայց նրան կորցնելը՝ լավ է: Դա նույնիսկ շատ ավելին է, քան լավը: Որովհետև կորցնելով նրան՝ ես գտա ինձ: Ես կրկին գտա իմ երազանքները:

Եթե Ձեր մոտ նմանատիպ զգացմունքներ են, եթե դուք վերջապես բաց եք թողել այդքան անպետք և Ձեզ ցավեցնող մի բան, և Ձեզ մեղադրում եք ինչ-որ բանում՝ պետք չէ: Նրանք այլևս չարժեն Ձեր էներգիային և Ձեր արցունքներին:

Հնարավոր է դուք կորցրեցիք նրանց, բայց շահեցիք շատ ավելին: Դուք հաղթել եք, վերադարձրել եք Ձեզ Ձեր կյանքը:

Պատրաստված է Soulpost-ի նյութերով


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
«Ոչ բոլորն են, ում կորցրել եք՝ կորուստ: Եվ ոչ բոլորին է, ում գտել եք, պետք պահել»
Ինտելեկտուալ ԹԵՍՏ. 10 մարդուց 7-ը տապալում են այս թեստը: Ի՞նչ եք կարծում, դուք կկարողանա՞ք անցնել