fbpx

Երազների նշանակությունը

Երա՞զ եք տեսել, ուզում եք հասկանալ ի՞նչ կարող է այդ երազը նշանակել։ Խնդրեմ, ներկայացնում ենք երազահան.

Ա

Աթոռ – երազում աթոռին նստելը նշանակում է, որ դուք լավ պաշտոն կստանաք կամ  բարենպաստ իրավիճակում կհայտնվեք:Դատարկ աթոռը նշանակում է, որ դուք լուր կստանաք մի մարդուց, որին վաղուց չեք տեսել:

Ակնոց – ակնոցների վերաբերյալ յուրաքանչյուր երազը նշանակում է, որ դուք ինչ-որ մեկին չեք վստահում կամ էլ ձեզ չեն վստահում, ամենը կախված է նրանից թե ակնոցները ում են պատկանում։

Աղջիկ – երազում ձեր տանը շատ աղջիկներ տեսնելը կանխատեսում է հաճելի նորություն,
հիվանդ աղջիկը վատ լուրերի նախանշան է։ Պարող բարետես աղջիկը նշանակում է հանդիպում սիրելի անձնավորության հետ։

Ամանոր – Ամանորի մասին երազը միշտ բարենպաստ է և կանխատեսում է նոր հույսեր, տպավորություններ և հաջողություններ։

Ամառ – ձմռանը երազում ամառ տեսնելը նշանակում է բարի հույսեր, որ կյանքում ամեն ինչ կկարգավորվի։
Այդպիսի երազը լավ նորության նշան է։

Այրվածք – եթե երազում տեսել եք, որ մարմնի վրա կան այրվածքներ, ապա ձեզ սպասվում է խայտառակություն և վատ համբավ։

Անդունդ – երազում անդունդ տեսնելը մեծ վտանգի, տխրության, կորստի, հիասթափության և հոգսերի նշան է։

Առավոտ – առավոտը նշանակում է ինչ-որ նոր ծանոթություն, սեր կամ գործ։

Բ

Բաժակ – երազում բաժակ տեսնելը կորստի կամ հիասթափության նշան է։ Շատ բաժակները ուրախության նշան են, կոտրված բաժակը հարազատի կորուստ։

Բանալի – նշանակում է գախտնիքի բացահայտում։

Բանջարեղեն – նշանակում է, որ պետք է վերադարձնենք պարտքերը։

Բժիշկ – նախազգուշացում է  այն մասին, որ պետք է ուշադրություն դարձնես  քո առողջությանը։

Գ

Գայլ – թշնամություն, չարություն և դաժանություն։

Գանձ – ուրախություն, որին կհաջորդի տխրություն։

Գիրք թերթել – պատվախնդրություն, նոր ծանոթություն։

Գորգ – փոփոխական հաջողություններ։

Գրիչ – կռիվ , վեճ։

Դ

Դանակ – դավաճանություն։

Դեմք – ծեր դեմք -բարեկեցություն։ Կեղտոտ դեմք – խայտառակություն՚

Դուռ – խոչընդոտ։

Դրոշ – ժամանակավոր հաջողություն։

 Շարունակելի …..

Հրապարակման ներկայացրեց՝ Մարգարիտա Սահակյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Երազների նշանակությունը
Այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է