fbpx

Ձեր տղամարդուն ավելի շատ ազատություն տալու 10 եղանակ և ինչպես դա կբարելավի ձեր հարաբերությունները

Դու կարող ես մտածել, որ հարաբերություններն ավելի լավն են դառնում, երբ հնարավորինս շատ ժամանակ եք անցկացնում միասին, բայց իրականում դա կարող է վնասել: Եթե ​​քեզ թվում է, որ քո տղամարդը ինքն իրեն նման չէ, որ ինչ-որ բան այն չէ, ապա միգուցե դու պետք է թուլացնես բռնվածքը և նրան ավելի շատ տարածություն տրամադրես: Հավատա, դա միայն կբարելավի ձեր հարաբերությունները:

1. Նրան չի ուրախացնում ձեր ժամադրությունները

Սովորաբար երկուսդ անհամբեր սպասում էիք ձեր հանդիպումներին և լավ ժամանակ անցկացնում, բայց եթե հիմա միայն դու ես ծրագրեր կազմում, իսկ նա նախաձեռնություն չի ցուցաբերում և առանձնապես ուրախ չէ ձեր հանդիպումներով, ապա միգուցե դու մի փոքր չափն անցել ես, և պետք է նրան ավելի շատ անձնական տարածք տրամադրել:

2. Նա դադարել է ցուցադրել զգացմունքներ

Եթե ​​նախկինում նա անընդհատ ուզում էր գրկել, բռնել ձեռքդ և համբուրվել, իսկ հիմա դադարել է, դա կարող է հիասթափեցնել: Բայց սա չի նշանակում, որ նա դադարել է քեզ սիրել: Գուցե պարզապես դու և ձեր հարաբերությունները չափազանց շատ եք դարձել, և նրան ավելի շատ անձնական տարածք է պետք:

3. Նա չի շտապում պատասխանել ձեր հաղորդագրություններին

Սա այն հիմնական նշաններից մեկն է, որը դու պետք է նրան ավելի շատ անձնական տարածք տրամադրես: Մի շտապիր բարկանալ: Պարզապես խորը շունչ քաշիր և նայիր այդ ամենին ավելի խելամտորեն: Մի ռմբակոծիր նրան հաղորդագրություններով և հարցերով, թե ինչու չի պատասխանում: Ընդհանրապես մի՛ գրիր դեռ նրան, մի քանի օր ընդմիջիր:

4. Նրա շփումը քեզ հետ նվազագույնի է հասել

Եթե ​​բանը ոչ միայն հաղորդագրությունների մեջ է, այլ, ընդհանուր առմամբ, նա ավելի քիչ է սկսել կապի դուրս գալ, ապա անկասկած պետք չէ ավելի շատ վազել նրա ետևից, այլ պետք է դանդաղեցնել քայլերը: Քո բացակայության պայմաններում է, որ նա կսկսի մտածել քո մասին ու կարոտել քեզ:

5. Նա հուզականորեն հեռանում է

Նա ապատի՞կ է դարձել: Անէմոցիոնալ: Երբեմն, երբ մի մարդու ուշադրությունից կամ հարաբերություններից խեղդվում ենք, մեր առաջին արձագանքը հեռանալն է, և գուցե նա հենց դա էլ անում է: Նա կարող է չցանկանալ հեռանալ, բայց իրեն ավելի շատ ժամանակ է պետք:

6. Նա ծրագրեր է կազմում առանց քեզ

Գուցե դու կիմանաս, որ նա ծրագրեր է կազմում ընկերների կամ ընտանիքի հետ, իսկ քեզ չի էլ զանգում: Սա տհաճ է, բայց վեճ սկսելու փոխարեն, ձևացրու, որ դա քեզ չի անհանգստացնում: Թող այն ցրվի, և նա ինքը կկարոտի քեզ, եթե դու շատ կպչունություն չանես:

7. Նա վերջին պահին չեղարկում է ձեր հանդիպումը

Սա չի նշանակում, որ դու պետք է դադարեցնես երկուսիդ համար ինչ-որ բան պլանավորելը, ուղղակի մի ճնշիր նրան: Առաջարկիր նրան գալ, երբ ցանկանա: Ասա, որ հանդիպում ես ընկերների հետ, և ուրախ կլինես նրան տեսնել: Ընտրության հնարավորություն տուր նրան, այլ ոչ թե վերջնագիր ներկայացրու:

8. Նա դյուրագրգիռ է դարձել

Շատ զույգեր հաստատել են, որ կարանտինի ընթացքում ավելի շատ են վիճել, երբ ավելի շատ ժամանակ են անցկացրել միասին: Այնպես որ, առանձնանալը երբեմն օգտակար է:

9. Խուսափում է խորը խոսակցություններից

Եթե ​​դու փորձում ես հասկանալ, թե ձեր միջև ինչ խնդիր կա, և նա հեռանում է թեմայից՝ հանգիստ թող նրան: Պարզապես ասա, որ դու անհանգստացած ես, և եթե նա անտարբեր չէ քո հանդեպ, նա կմտածի և կխոսի այդ ամենի մասին:

10. Նա ինքն է ակնարկում, որպեսզի միայնակ մնա

Միգուցե նա առաջարկում է հանգստյան օրերին ձեզանից յուրաքանչյուրը այցելի իր ծնողներին կամ ժամանակ անցկացնի իր ընկերների հետ: Մի անտեսիր նման ակնարկները: Ընդհակառակը`դրանում ոչ մի վատ բան չկա. նա ուզում է, որ քեզ հետ ամեն ինչ լավ լինի, բայց նա հասկանում է, որ քեզ մի քիչ ավելի շատ անձնական ժամանակ է պետք: Համենայն դեպս նրան՝ հաստատ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ձեր տղամարդուն ավելի շատ ազատություն տալու 10 եղանակ և ինչպես դա կբարելավի ձեր հարաբերությունները
4 Կենդանակերպի նշան, որոնք ցանկանում են միայն լուրջ հարաբերություններ