fbpx

Տղամարդկային թերություններ, որոնք կանայք համարում են գրավիչ

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների աչքերում, տղամարդիկ, ովքեր օժտված են որոշակի բացասական բնավորության գծերով՝ ավելի տղամարդկային են երևում, այդ պատճառով կանայք բնազդաբար ձգվում են դեպի այդ տղամարդիկ։Կանայք ենթագիտակցորեն ցանկանում են զույգ ստեղծել ուժեղ խելացի, ինքնավստահ տղամարդ-արուի հետ և ծնել նրանից առողջ երեխաներ։

Հոգեբանները կանանց ցույց են տվել տղամարդկանց նկարներ, ովքեր օժտված էին «ծանր» բնավորությամբ  այս կամ այն առումով, և խնդրել էին ընտրել  ըստ իրենց առավել գրավիչին։

Հոգեբանները առանձնացնում են «ծանր» բնավորության երեք գիծ, որոնք պատկանում են «մռայլ տրիադային».

  • փսիխապաթիա
  • նարցիսիզմ
  • մակիավելիզմ

Փսիխապաթիայի գլխավոր առանձնահատկությունը ընդունված է համարել էգոիզմը, անսրտությունը, անողոքությունը և հակասոցիալ պահվածքը։

Նարցիսիզմը արտահայտվում է չափազանց հպարտությամբ, փառամոլությամբ, վեհության մոլուցքով, ինքնասիրահարվածությամբ և ուրիշների հանդեպ կարեկցանքի բացակայությամբ։

Մակիավելիզմը բնութագրվում է շրջապատի հանդեպ մանիպուլյացիայով, ցինիզմով, բացառապես սեփական հետաքրքրությունների վրա կենտրոնացումով։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մոտ տղամարդկանց նարցիսիզմը ասոցացվում է ֆիզիկական և հոգեկան առողջության հետ, նաև նրա սոցիալական հաջողության հետ։

Գիտնականները ենթադրել են, որ կանայք գերադասում են «նարցիս» տղամարդկանց նրանց լավ վերարտադրողական որակների համար։ Եվ իրոք, կանայք, ովքեր ընտրել էին «նարցիս» տղամարդկանց լուսանկարները, համարելով նրանց առավել գրավիչ, ծնել են երկու և ավելի երեխա։

Կանանց մոտ, ովքեր գերադասել էին «մակիավելիստներին»՝ երեխաները ավելի քիչ էին։

Երեխաների քանակը «փսիխապաթ» ընտրած կանանց մոտ՝ տարբեր էին։

Այս տվյալները վկայում են այն մասին, որ ժամանակակից հասարակության մեջ կանայք գերադասում են բացասական բնավորության գծերով տղամարդկանց։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տղամարդկային թերություններ, որոնք կանայք համարում են գրավիչ
Գարեգին Նժդեհ. տպավորություններ ֆիլմից