fbpx

«Մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը. Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը…». ԹՈՒՄԱՆՅԱՆԻ նամակը ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին.

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

«Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։

Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։

Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։

Կարդացեք նաև՝ Սոս Սարգսյանի նամակը ադրբեջանցիներին

Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։

Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»։

09.12.1921 Կ.Պոլիս-Վենետիկ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
«Մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը. Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը…». ԹՈՒՄԱՆՅԱՆԻ նամակը ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Տղամարդիկ ընտրել են ամենացանկալի կնոջը (+վիդեո)