fbpx

Կարճամետրաժ ֆիլմ «Ագռավը» (The Raven)

Ի՞նչ եք կարծում հնարավոր է նկարահանել տեսարժան ֆանտաստիկ տրիլլեր ընդամենը 5000 դոլլարով: Դիտեք ինքներդ. ռեժիսոր Ռիկարդո Դե Մոնտրեյի (Ricardo de Montreuil) «Ագռավը» (The Raven) ֆիլմը դրա վառ ապացույցն է:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են ապագայի Լոս Անջելոսում: Իշխանությունները հետապնդում են Կրիս Բլեքին «Ագռավ» մականվամբ, քանի որ նրա գերմարդկային հնարավորությունները վտանգում են տոտալիտար ռեժիմի անվտանգությունը:

Ֆիլմը նկարահանվել է մի խումբ երիտասարդ կինեմատոգրաֆների նախաձեռնությամբ: Ֆիլմը նկարահանված է RED տեսախցիկներով, որը ապահովում է պատկերի հրաշալի որակ (ի դեպ «Թաղամաս 9» ֆիլմի 60%-ը նկարահանված է հենց այս տեսախցիկներով): Անհնարին է, բայց փաստ է, որ ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 5000 դոլլար: Սցենարի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր և վիզուալ էֆեկտների հեղինակը պերուացի Ռիկարդո Դե Մոնտրեյն է: Օպերատորը Անդրես Սանչեսն է (Andres Sanchez), վիզուալ էֆեկտների սուպերվայզորը՝ Ահարոն Բյորնսը (Aaron Burns): Սաունդթրեքը՝ Անջելո Միլիի (Angelo Milli):

Մի խոսքով դիտեք ինքներդ (անպայման հիշելով ֆիլմի բյուջեն) և չեք փոշմանի.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կարճամետրաժ ֆիլմ «Ագռավը» (The Raven)
Վարքի 5 տեսակ, որոնք խոսում են այն մասին, որ ձեր տղամարդը նվիրված է ձեզ