Ոչ ստանդարտ մտածելակերպն ու խելքը՝ այն երկու բանալիներն են, որոնցով հնարավոր է այս թեստը հաջողությամբ անցնել: Ի վերջո, երբեմն պետք է հարցին նայել բոլորովին այլ տեսանկյունից։ Մենք, մեր հերթին, միայն ուրախ կլինենք, եթե դուք հեշտությամբ կարողանաք հաղթահարել այս հարցերը: Պատրա՞ստ եք ռիսկի դիմել: Եթե այո, ապա մի վատնեք թանկարժեք ժամանակը։ Հաջողություն!
Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ:
Ակվարիումում կա 10 ձուկ: 2-ը խորտակվեցին, 4-ը լողալով հեռացան, 3-ը սատկեցին: Քանի՞ ձուկ մնաց․

3 բժիշկ ասում են, որ Ռոբերտը իրենց եղբայրն է: Ռոբերտն ասում է, որ ինքը եղբայր չունի: Ո՞վ է նրանցից ստում․

Սենյակում 5 քույրեր են: Աննան գիրք է կարդում, Ռիտան կերակուր է պատրաստում, Կարինեն շախմատ է խաղում, Մարինեն լվացք է անում: Ի՞նչ է անում հինգերորդ քույրը․

Կարո՞ղ եք հասկանալ ինչո՞ւմ է խորամանկությունը․

Պատասխանեք այս հարցին․

Եթե դուք մրցավազքում անցնում եք նրան, ով վազում էր երկրորդ տեղով, ո՞ր տեղում եք հայտնվում դուք․

Տղամարդը սպանվել է իր գրասենյակում: Կասկածյալներն են՝ Քերին, Ջուլին, Սոֆիան և Ջեյսոնը: 9,10, 2, 6, 1 թվերը արյունով գրված են ռուսալեզու օրացույցի վրա: Ո՞վ է մարդասպանը․

Երկու տղամարդ շախմատ են խաղում: Նրանք խաղացին 5 խաղ: Նրանցից յուրաքանչյուրը հաղթեց 3 խաղում: Հնարավո՞ր է այդպիսի բան․

Ջոնը նայում է Սառային, Սառան նայում է Փոլին: Ջոնը ամուսնացած է, իսկ Փոլը ոչ: Ամուսնացածը նայո՞ւմ է ամուրիին․

Ձեր առջև ջրով լի վաննա է: Դուք ունեք գդալ, բաժակ և դույլ: Ինչպե՞ս ամենից արագ դատարկել վաննան․

🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓