fbpx

ԹԵՍՏ․ Ընտրեք սիմվոլներից մեկը, իսկ մենք կպատմենք Ձեր ամենամեծ վախի մասին

Չնայած դուք հնարավոր է պատկերացում ունեք Ձեր վախերի մասին, սակայն հավատացեք, սիմվոլները նույնպես կարող են բացահայտել, թե ինչ է թաքնված Ձեր ենթագիտակցության մեջ:

Ընտրեք այն սիմվոլը, որը միանգամից գրավեց Ձեր ուշադրությունը և իմացեք, թե ինչի մասին է այն պատմում․

Աչք

Չնայած դուք հնարավորություն ունեք հեշտությամբ շփվել մարդկանց հետ, Ձեզ անընդհատ անհանգստացնում է այն, թե ինչ են նրանք խոսում Ձեր մասին և ինչպես են ընկալում Ձեզ:

Լավագույն բանը, ինչ կարող եք անել՝ աշխատել սեփական ինքնագնահատականի և ինքնավստահության վրա: Որպես հասարակության անդամ, դուք պետք է անհանգստանաք, թե ինչ են Ձեր մասին մտածում շրջապատող մարդիկ, բայց նույն ժամանակ դուք պետք է հավատարիմ մնաք ինքներդ Ձեզ:

Անիվ

Դուք վախենում եք լճացած կյանքից: Ապրել՝ չի նշանակում ամեն օր, կրկին ու կրկին կրկնել նույն բաները: Դուք ցանկանում եք, որպեսզի ամեն օրը լինի ինչպես տոն:

Ժամանակն է եկել որոշել, թե կյանքում ամենից շատ ինչ եք ցանկանում: Ի՞նչն է Ձեզ դարձնում իրոք երջանիկ: Ծանրութեթև արեք բոլոր պլյուսներն ու մինուսները և շարժվեք առաջ:

Ծաղիկ

Ձեր ամենամեծ վախը՝ ձախողումն է: Անհաջողություն: Սեփական նպատակներին հասնելու անկարողություն:

Որքան էլ դուք դա ատեք, անհաջողությունը խոչընդոտում է Ձեր զարգացմանը: Բայց մի մոռացեք, որ ռիսկերը, որ ընդունում եք կյանքում՝ արժեն դրան: Մի դուռը կբերի մյուսին և ժամանակի ընթացքում Ձեր կյանքը կդառնա ավելի լավը, քան դուք կարող էիք պատկերացնել:

Ծառ

Դուք վախենում եք ծերությունից: Ձեզ համար ծերությունը՝ «մահ» բառի հոմանիշներից մեկն է: Բանը նրանում չէ, որ դուք ցանկանում եք հավերժ ապրել, սակայն դուք ցանկանում եք հավերժ երիտասարդ մնալ: Դուք ցանկանում եք, որպեսզի Ձեր բոլոր մտերիմները միշտ լինեն Ձեր կողքին: Չեք ցանկանում, որպեսզի նրանք նույնպես ծերանան:

Դուք մեծ սիրտ ունեք և դա հրաշալի է: Սակայն դուք պետք է հաշտվեք կյանքի իրականության հետ: Ժամանակը գնում է՝ դուր է գալիս դա Ձեզ, թե ոչ: Հոգ տարեք Ձեր կյանքի ամեն մի պահի համար և մենք խոսք ենք տալիս, որ ամեն ինչ կարգին կլինի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ․ Ընտրեք սիմվոլներից մեկը, իսկ մենք կպատմենք Ձեր ամենամեծ վախի մասին
Կորուսյալ աշխարհ – Ֆոտոշոփ սպիդ արտ