✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ իրենց հատկապես դժբախտ զգում

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Պարզվում է, որ կա որոշակի տարիք, որը կարելի է համարել դժբախտության «գագաթնակետը»։ Բրիտանացի տնտեսագետ Դեյվիդ Գ. Բլանչֆլաուերի հետազոտության համաձայն՝ այս կրիտիկական տարիքը 49 տարեկանն է։ Այս եզրահանգումները հրապարակվել են «Journal of Economic Behavior & Organization» գիտական ամսագրում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Գիտնականը հայտնաբերել է մի օրինաչափություն, որը կապված է մարդու բարեկեցության ընկալման հետ։ Հենց 49 տարեկանում են շատերը իրենց դժբախտ զգում։ Շատերի համար սա կարող է կապված լինել այսպես կոչված միջին տարիքի ճգնաժամի հետ, որը հաճախ կասկածի և վերակողմնորոշման փուլ է։

Հետաքրքիր է, որ կրիտիկական կետից հետո կյանքից բավարարվածությունը սկսում է բարելավվել, և մարդը սկսում է ավելի դրական մտածել։ Դեյվիդ Գ. Բլանչֆլաուերի խոսքերով՝ կյանքի այս փուլում գտնվող մարդիկ գիտակցում են, որ հաճախ հետապնդում են անիրատեսական նպատակներ և ավելի ու ավելի են կենտրոնանում իսկապես կարևորի վրա։

Կարդացեք նաև՝ Դժբախտ մարդկանց 12 սովորություն և ինչպես դրանցից ազատվել

Ուսումնասիրության շրջանակներում տնտեսագետը վերլուծել է մոտ 14 միլիոն մարդու տվյալներ 40 եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և աշխարհի 168 այլ երկրներից։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ իրենց հատկապես դժբախտ զգում
Ինչպես հասկանալ, որ մարդը ստում է
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց