Անցյալ տարվանից Միխայիլ Գալուստյանը, իր գործընկերոջ՝ Ալեքսանդր Ռեվվայի (որը երգում է Արթուր Պիրոժկով ծածկանվամբ) օրինակով, նույնպես սկսեց երգել իր սովորական կոմիկական ոճով: Նրա ալտեր էգոն Սուպեր Ժորիկն է:
Եվ ահա թողարկվեց նրա նոր հոլովակը, այս անգամ անիմացիոն, որտեղ հեգնանքով ցուցադրվում են ռուսական շոու բիզնեսի շատ աստղեր՝ Բուզովան, Դավան, Մորգենշտերնը, Տիմատին, Ուրգանտը, Վառնավան և շատ ուրիշներ:
Տեսահոլովակում կգտնեք նաև մեր Արարատը, հայկական տեսարաններ և թեմատիկա:
Ի դեպ անիմացիոն տեսահոլովակը նկարահանել է «Սահակյանց անիմացիոն ստուդիան», ռեժիսոր՝ Դավիդ և Հայկ Սահակյանցներ: Պրոդյուսերը՝ Գարիկ Մարտիրոսյանն է:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: