fbpx

Սոցիալական ցանցերում ընկերների մեկնաբանությունները մարդկանց երջանիկ են դարձնում

Համաձայն Պենսիլվանիայի Կարնեգի-Մելոն համալսարանում կատարված հետազոտության, սոցիալական ցանցերում ընկերների դրական կարծիքները մարդուն ստիպում են զգալ գրեթե նույնքան ուժեղ էմոցիաներ, որքան ամուսնության կամ երեխայի ծնունդի ժամանակ։

Հետազոտողները խնդրել են «ֆեյսբուքի» 1910 օգտատերերին նկարագրել, թե որքան երջանիկ են նրանք իրենց զգում, կամ որքան միայնակ։ Պարզվել է, որ օգտատերերի պասիվ փոխազդեցությունը, օրիանկ լայքերը՝ շատ քիչ են ազդում ինքնաբավարարության զգացումի վրա։

Մեծ ազդեցություն ունեն անձնական նամակագրությունները, սոց.ցանցերի ընկերների դրական մեկնաբանությունները, – գտնում են գիտնականները։

«Դա կարող են լինել մեկնաբանություններ՝ կազմված մեկ կամ երկու նախադասությունից։ Այստեղ կարևոր է, որ օգտատերը հասկանում է, որ ընկերը ժամանակ է ծախսում իր վրա։ Մեկնաբանության պարունակությունը բարելավում է տրամադրությունը, իսկ շփման բուն փաստը օգտատերին հիշեցնում է իրենց կյանքում հարաբերությունների նշանակության մասին», – պատմում է Մոյրա Բերկը New York Times-ին։

Հետազոտության արդյունքները հերքում են նախկինում բերված այն տվյալները, որ սոց. ցանցերում շփումները դեպրեսիա են առաջացնում։

Այո, մարդիկ, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ՝ իրոք ավելի շատ ժամանակ են անցկացնում սոց.ցանցերում։ «Բայց դա նրանք անում են այն պատճառով, որ զգում են, թե ինչպես է դա բարձրացնում տրամադրությունը», – գտնում է Մոյրա Բերկը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սոցիալական ցանցերում ընկերների մեկնաբանությունները մարդկանց երջանիկ են դարձնում
ԹԵՍՏ. Դուք մեգա ուղեղ եք, եթե պատասխանեք այս 5 հարցերին