fbpx

«Առաջին անգամ». Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել իր նոր երգը

Սիրուշոն հրապարակել է «Առաջին անգամ» (First Time) երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

Երգի բառերի և երաժշտության հեղինակը Սիրուշոն է: Դուդուկ է նվագում Նորայր Գափոյանը, գործիքավորումն իրականացրել է Մուշեղ Մաիլյանը:

«Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում երգչուհին գրել է, որ երգը շատ անձնական է, սակայն ցանկանում է այն կիսել նրանց հետ, ովքեր գիտեն ինչպես սիրել:

Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում հաճախ հանդես է գալիս սոուլ և փոփ ժանրերում: Պարբերաբար ներկայացնում է նաև գուսանական, ռազմահայրենասիրական ստեղծագործություններ: Երգչուհին ունի անգլերեն մի շարք երգեր, որոնք սիրվել ու լայն տարածում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Առաջին անգամ». Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել իր նոր երգը
Կենդանակերպի 5 նշան, որոնք վախենում են հարաբերությունների պարտականություններից