Գլխավոր ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵՐ ՄԵԾԵՐԸ Լևոն Շանթ - Հին Աստվածներ

Լևոն Շանթ – Հին Աստվածներ

Արդեն երկու օր է իմ բլոգ է մտնում մի մարդ, իսկ միգուցե մեկ չէ այլ մի քանիսը, որոնք google-ում որոնել են Լևոն Շանթի «Հին Աստվածները» և հայտնվել իմ բլոգում:

Եվ քանի որ առաջին հերթին Լևոն Շանթի «Հին Աստվածներ» դրաման ես համարում եմ համաշխարհային հանճարեղ գլուխգործոց և երկրորդ, ինչու՞ ոչ, որպեսզի բլոգիս այցելուները (թեկուզ հանկարծակի) հուսախաբ չլինեն՝ ուզում եմ մի փոքր լրացնել այդ բացը և տեղադրել այդ հանճարեղ գործից մի փոքրիկ մաս: Առաջինը անիմացիոն հոլովակ է Վահրամ Փափազյանի հանճարեղ ասմունքով: Հոլովակի ռեժիսյոր-նկարիչն է Նաիրա Մուրադյանը և երկրորդը արդեն տեքստային տարբերակով:

Նաև հույս ունեմ, որ շատ շուտով ինձ կհաջողվի տեղադրել Լևոն Շանթի «Հին Աստվածներ» դրամայի ամբողջական տարբերական, քանի որ ինչքան որ համացանցում ման եկա, այն ոչ մի տեղ չկարողացա գտնել: Իսկ կարծում եմ այս ստեղծագործությունը արժան է, որպեսզի բոլորը կարդան ու հիանան:

Դե ի՞նչ, վայելեք.

 

Հին աստվածներ

Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ,երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ,երազներ,
իջե՛ք քնքո՜ւշերազներ:
Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
բախտի կարկաչ ու հույսեր.
դող ու անցուկ ու կարող,
ծածուկ արցունք ծարանոտ.
խելքի, մտքի հակասում,
միշտ նո՛ր կյանքի սպասում…
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:
Գգվանք, ժպիտ, գույն ու բույր
աչեր վճիտ ու համբույր.
իղձեր անվերջ, անմեկին,
տագնապ ու տենչ մոլեգին.
օրոր, գրգիռ ու հույզեր,
սրտի թրթիռ, երգ ու սեր …
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
ցնորքներ վառ ու առկայծ.
հավատ ուժի, մեծություն,
փառքի, կամքի գոյություն.
շռինդ, թնդյուն, հպարտանք,
իմաստություն…
բյո՛ւր պատրանք:
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:

Загрузка…

 

կարդացեք նաև

Գաղտնաբառեր, որոնք չափազանց «թույլ» են և օգտագործել խորհուրդ չի տրվում

Բրիտանական կիբերանվտանգության ազգային կենտրոնը հրապարակել է ամենից «թույլ» և ոչ-ապահով գաղտնաբառերի ցանկը, որոնք սովորաբար մարդիկ կիրառում են իրենց էլեկտրոնային կամ համացանցային օգտահաշիվների ու փոստարկղերի...

Երբ են ձևավորվել առաջին ֆուտբոլային ակումբները

1863 թվականի դեկտեմբերի 8-ին այսպես ասած՝ ֆուտբոլի որպես պաշտոնական մարզաձևի ծնունդ առնելուց հետո, կամաց-կամաց այն սկսեց զարգանալ և տարածվել հասարակության լայն շրջանակներում։ Միաժամանակ նաև...

Նիհարել համեմունքների օգնությամբ․ ինչպես կարելի է անել դա

Պարզվում է, նիհարել կարելի է ոչ միայն չուտելով, ասենք դիետաներ պահելով, այլ նաև ուտելով, որքան էլ դա կարող է հնչել տարօրինակ կամ զարմանալի։ Այլ...

ԹԵՍՏ հատուկ Մադրիդի Ռեալի երկրպագուների համար

Մադրիդի Ռեալի երկրպագու ե՞ս, ուրեմն սա հենց քեզ համար է։ Ստուգիր գիտելիքներդ։ Ի՞նչ գիտես սիրելի ֆուտբոլային ակումբի մասին. Թեստը՝ profootball.am-ի Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար...

Մեջբերումներ Ալֆրեդ դը Մյուսեի «Դարի զավակի խոստովանությունը» վեպից

Վեպը գրվել է 1836 թվականին։ Հեղինակն է ֆրանսիացի գրող Ալֆրեդ դը Մյուսեն։ Վեպում արծարծվում է տվյալ ժամանակի երիտասարդության մտածելակերպն ու ապրելակերպը։ Ցոփ կյանքով ապրող...