fbpx

Իդեալի որոնումները – առակ

Կար մի մարդ, ով ամբողջ կյանքը խուսափել էր ամուսնությունից և երբ 90 տարեկանում նա գտնվում էր մահվան մահճին, ինչ-որ մեկը հարցրեց նրան.

– Դու այդպես էլ չամուսնացար, բայց երբեք չասացիր ինչու: Այժմ գտնվելով մահվան շեմին, խնդրում եմ, բավարարիր մեր հետաքրքրությունը: Եթե որևէ գաղտնիք կա, գոնե հիմա պատմիր, չէ՞ որ դու մահանում ես, լքում ես այս աշխարհը: Նույնիսկ եթե գաղտնիքդ մարդիկ իմանան, քեզ դրանից վնաս չի լինի:

Ծերունին պատասխանեց.

– Այո, ես ունեմ մի գաղտնիք: Այնպես չէ, որ ես դեմ էի ամուսնությանը, բայց ես միշտ փնտրել եմ իդեալական կին: Այս ամբողջ ժամանակս վատնեցի փնտրտուքներում և այդպես անցավ իմ կյանքը:

– Լավ, բայց իրո՞ք դու չկարողացար գտնել իդեալական կին այս ամբողջ մոլորակում, որի բնակչության ուղիղ կեսը կին է: Դու չկարողացա՞ր գտնել միակ և իդեալական քո կնոջը:

Արցունքը հոսեց մահացող ծերունու այտն ի վար: Նա պատասխանեց.

– Ոչ, մեկին ես այնուամենայնիվ գտա:

Հարց տվող մարդը շփոթված էր.

– Այդ դեպքում ի՞նչ պատահեց, ինչո՞ւ դուք չամուսնացաք:

Եվ ծերունին պատասխանեց.

– Այն կինը փնտրում էր իդեալական տղամարդ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Իդեալի որոնումները – առակ
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի գաղտնի երազանքները