fbpx

10 օրենք հանճարեղ մարդկանց կյանքից (արդյո՞ք)

einsteinՀամացանցում հերթական «շրջագայության» ժամանակ հանդիպեցի այս օրենքներին: 10 օրենքներից գրեթե ոչ մեկի հետ համաձայն չեմ, ասեմ ավելին դրանք մարդուն ավելի շատ բթացնելու, ծուլացնելու միտում ունեն: Ու չեմ կարծում, որ որևէ հանճար, որևէ մեծանուն մարդ այս օրենքներով շարժված լինի: Կարծում եմ ընդամենը հանճարների կյանքից դրվագներ են՝ հարմարեցված հոդվածին:

Բայց այնուամենայնիվ որոշեցի այդ հոդվածը ներկայացնել Ձեզ, որպեսզի ինքներդ հետևություններ անեք: Համաձայնվել այս օրենքների հետ թե ոչ՝ որոշում եք ինքներդ.

1. Պետք չէ աշխատել մինչև ուշ գիշեր

Ոչ բոլոր մեծանուն մարդիկ են իրենց աշխատաժամանակին տրամադրել ամբողջ օրը: Օրինակ փիլիսոփա Միշել Ֆուկոն աշխատեում էր միայն 9-ից 15:00-ն: Բեթհովենը աշխատում էր արևածագից մինչ կեսօր: Նրանցից ոչ մեկ չէր նստում նույւնիսկ 12 ժամ: Հայտնի գրող Թոմ Ռոբինսը իր աշխատանքով զբաղվում էր 3 ժամից ոչ ավել:

2. Հանգստացեք շատ

Նույնիսկ իրենց ոչ երկար աշխատաժամանակի, մեծանուն մարդիկ շատ հաճախ ցրվում էին իրենց աշխատանքից կազմակերպելով տարբեր զվարճություններ: Սոկրատը, օրինակ, կարող էր երբեմն կանգնել փողոցի մեջտեղը և չշարժվել մի քանի րոպե: Բեթհովենը, ինչպես հայտնի է, ամեն առավոտ վազում էր կամ քայլում էր ծառուղով:

3. Կազմակերպեք երկարատև հանգիստ

Բոլոր մեծանուն մարդիկ ամեն օր շեղվում էին իրենց աշխատանքից մի քանի ժամով, որպեսզի ուղեղին հանգիստ տան և վերականգնեն ստեղծագործական հավասարակշռությունը: Բեթհովենը սկսում էր իր աշխատանքը վաղ առավոտյան, բայց արդեն ցերեկը՝ 2, 3 ժամով իրեն թույլ էր տալիս թուլանալ: Ստացվում է, որ ամեն օր աշխատանքի արանքում նա ուներ 14 ժամ: Վիկտոր Հյուգոն իր ստեղծագործությունները գրում էր նույնպես առավոտյան, օրվա մեծ մասն ու երեկոն նվիրելով հանգստին: Չերչիլը երբեք երեկոյան աշխատանքի չէր լծվում:

4. Վերցրեք ընդմիջում և սնվեք

Մինչ սեղան նստելը Չերչիլը նույնիսկ հասցնում էր լոգանք ընդունել և հագուստը փոխել: Իսկ մեզ՝ հասարակ մահկանացուներիս համար ճաշը դա արագ սնման կետերից որևէ մեկում արագ սնվելն է ու ուղիղ աշխատանքի:

5. Պետք չէ աշխատել կեսօրին

Իհարկե ամեն դեպքի համար բացառություններ լինում են, սակայն հանճարների մեծ մասը երբեք կեսօրին չէր աշխատում: Օրինակ Վիկտոր Հյուգոն սիրում էր առավոտյան աշխատելուց հետո, կեսօրին երկհարկանի ավտոբուսով շրջել Փարիզով և հետևել թե ինչպես են աշխատում մարդիկ, որոնք հնարավոր է դառնան իր ստեղծագործություններից մեկի հերոսը:

6. Մտցրեք Ձեր կյանք բազմազանություն

Մեծանուն մարդկանց օրերը լի էին անսպասելի իրավիճակներով և գործողությունների բազմազանությամբ: Նույնիսկ մռայլ գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտը սիրում էր ամեն օր կատարել ցերեկային շրջագայություն և ճաշում էր ընկերների հետ: Ցերեկը Չերչիլը ներկում էր, կերակրում էր իր ձկներին, կարտ էր խաղում: Նա միշտ պնդում էր, որ մեր ուղեղին հարկավոր է ոչ այդքան հանգիստ, որքան բազմազանություն:

7. Աստղեր մի բռնեք երկնքից

Մի փորձեք պլանավորել ամբողջ ձեր օրը: Փորձեք աշխատել առավոտյան կամ երեկոյան, իսկ ցերեկը օգտագործեք հանգստի համար: Երբ մարդ անընդհատ սահմանափակված է ինչ-որ ժամանակային շրջանակներով՝ նա լարված է և դժվար է կենտրոնանում բուն գործի վրա:

8. Ցրվելու, թուլանալու համար ժամանակ գտեք:

ՄՆեծանուն մարդիկ չեն մոռանում նաև ցրվելու և թեթևանալու մասին: Թուլանալ ասելով պետք չէ հասկանալ միայն հանգիստը, գիրք կարդալը և այլն: Ոչ, շատ հանճարներ օրվա ընթացքում ուղղակիորեն անջատում էին իրենց ուղեղը և ոչնչի մասին չէին մտածում, թողնում էին ուղեղին այսպես ասած «ռեստարտ» լինել:

9. Վաղ արթնացեք

Ճիշտ է, այս թեմայով դեռևս քննարկումներ են գնում: Որովհետև, օրինակ, Սամյուել Ջոնսոնը, Չերչիլը և Դիլան թոմասը երբեք չէին արթնանում արևածագին: Նրանք սիրում էին թավալ գալ իրենց անկողնում, երբ Ֆրանկլինը, Մանդելան արթնանում էին վաղ:

10. Մարզվեք

Էլ Գորը, օրինակ, ամեն օր, աշխատանքի արանքում ընդմիջում էր վերցնում և վազում էր: Էմերսոնը, Բեթհովենը, Նիցշեն և Վիկտոր Հյուգոն անպայման ամեն օր զբոսնում էին և թարմ օդ շնչում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag