ԹԵՍՏ. Կարդացած և գիտակ մարդը կպատասխանի 10 հարցից թեկուզ 7-ին 🧠📖

Թեստ, որը հաղթահարելու համար պետք է լինել կարդացած և ունենալ լավ գիտելիքներ: Իսկ դուք ունե՞ք լավ գիտելիքներ, կարդացա՞ծ եք: Եթե այո, ապա Ձեզ համար դժվար չի լինի հաղթահարել 10 հարցից առնվազն 7-ը:

Որտե՞ղ են գտնվում մորեխների լսողության օրգանները։
Ո՞վ է գրել «Քեռի Թոմի խրճիթը» վեպը։
Ո՞ր մարզաձևում է հայտնի Էդուարդ Սպերցյանը։
Ֆրանսիայի ո՞ր պատմական երկրամասն է համարվում կամամբեր և լիվարո պանիրների հայրենիքը։
Ժյուլ Վեռնի ո՞ր վեպում է հայտնվում Ժակ Պագանելը։
Ժյուլ Վեռնի «Քսան հազար լյո ջրի տակ» վեպում պրոֆեսոր Արոնաքսը ո՞ր թանկարժեք գոյացությունն է անվանում «ծովի արցունք»։
Ո՞ր թիվն է ընկած երաժշտական «տերցիա» ինտերվալի լատինական անվանման հիմքում։
Հայաստանի ո՞ր մարզում է գտնվում Ջերմուկ քաղաքը։
Ճապոնական գաճաճ ծառերի աճեցման ո՞ր արվեստում գոյություն ունի «իշիձուկի» ոճը։
Ի՞նչ արհեստով էր զբաղվում Կատուն Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադում։

Փորձեք անցնել նաև այս թեստը 👉 📖💡 ԹԵՍՏ. Դուք կարդացած և ինտելեկտուալ մարդ եք, եթե միանգամից հաղթահարեք այս 10 հարցը 🧠

Թեմայից դուրս: Ձեզ կարող է հետաքրքրել 👉 Սև հումոր. դրա հանդեպ սերը կարող է վկայել բնավորության խնդրահարույց գծերի մասին․ գիտնականներ

 

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Ինտերակտիվ կոնտենտի մեթոդաբան

Դավիթը MediaMag-ի ամենասիրված և գլուխկոտրուկներով լի բաժնի պատասխանատուն է։ Նա ուսումնասիրում է տրամաբանական կապերն ու ստեղծում ինտելեկտուալ վիկտորինաներ, որոնք ոչ միայն զվարճացնում են, այլև մարզում են ուղեղն ու հիշողությունը:

MediaMag
ԹԵՍՏ. Կարդացած և գիտակ մարդը կպատասխանի 10 հարցից թեկուզ 7-ին 🧠📖
Ինչպիսի՞ տեսք ունի երաժշտությունը (13 նկար)
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց