fbpx

Քրեագետին բավարար էր մեկ հայացքը այս լուսանկարին, որպեսզի նկատեր հանցագործությունը: Իսկ դուք հասկացա՞ք ինչումն է բանը

Այս կինը ուղևորվեց Թայլանդ ճանապարհորդության: Ճանապարհորդությունից նա վերադարձավ բազմաթիվ տպավորություններով, հուշանվերներով և լուսանկարներով: Նա իր ամուսնու հետ սկսեց ընկերներին ցույց տալ լուսանկարները, երբ նրանցից մեկը՝ մասնագիտությամբ քրեագետը բացականչեց. «Ժողովուրդ, բայց ձեզ թալանել են»: Կնոջ տրամաբանական հարցին, թե ինչի՞ց ենթադրեց, նա առաջարկեց ընդամենը ուշադիր նայել լուսանկարը…

Զբոսաշրջիկ կինը լուսանկարվել էր ժողովրդական հագուստներով երկու փոքրիկ աղջիկների հետ, իսկ նրանք այդ ընթացքում հանել էին նրա ժամացույցը: Ընդորում «փոքրիկ գողերը» նայում են լուսանկարչական ապարատին և ժպտում, իսկ ձեռքերն անում են իրենց գործը:

Այս դեպքով տուժած զբոսաշրջիկը կիսվեց Reddit-ում և պարզվեց, որ նա միայնակ չէ այսպիսի պատմությամբ: Շատ օգտատերեր էին ասում, որ գնացել են այդ երկիր հանգստանալու և նույնպես դարձել են գրպանահատների զոհը: Նրանց տեխնիկան պարզ է՝ հանցագործը մարդուն դիպչում է շատ անգամներ, որպեսզի վերջինս այլևս չարձագանքի հպումներին, և այդպիսով քնեցնում են զգոնությունը, իսկ հետո կատարում գողությունը: Գրպանահատների համար գողության իդեալական վայրեր են՝ մարդկանց կուտակումները:

Այնպես որ տուրիզմը շատ լավ բան է, սակայն երբեք պետք չէ կորցնել զգոնությունը: Հատկապես այլ երկրում…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քրեագետին բավարար էր մեկ հայացքը այս լուսանկարին, որպեսզի նկատեր հանցագործությունը: Իսկ դուք հասկացա՞ք ինչումն է բանը
5 պատճառ գերմաներեն սովորելու համար