fbpx

Արդյո՞ք Դուք լիդեր եք, թե՞ շարքային ենթակա (հոգեբանական թեստ)

Մարդիկ բնույթով լինում են կամ ենթակա, կամ լիդեր: Լիդերները դրանք մարդիկ են, որոնք կարողանում են առանց մեծ ճիգերի ղեկավարել, ուղղորդել ու իրենց ետևից տանել մարդկանց: Դե իսկ ենթակաները դրանք այն մարդիկ են, որոնք ղեկավարվում և ուղղորդվում են լիդերների կողմից և գնում նրանց ետևից:

Եթե ուզում եք իմանալ ո՞վ է նստած Ձեր մեջ՝ լիդեր, թե՞ շարքային ենթակա, ապա անցեք ներքևում բերված փոքրիկ հոգեբանական թեստը՝ հնարավորինս լինելով անկեղծ.

1. Դեռևս մանկուց այլ մարդկանց ենթարկվելը ինձ համար պրոբլեմ է եղել:
2. Կարծում եմ գիտության և մշակույթի առաջընթացը անհնար է առանց այն մարդկանց, որոնք ունակ են իշխել մնացածին:
3. Կարծում եմ, որ իսկական տղամարդը ունակ է իր կամքին ենթարկել յուրաքանչյուր կնոջ:
4. Ճիշտն ասած չեմ սիրում, երբ մտերիմներս հոգ են տանում իմ համար:
5. Համամիտ ե՞ք այն մտքին, որ կանացի իրական բնույթը դա հնազանդությունն է:
6. Ոչ բոլորն են երևի հասկանում, որ երբ ես ամեն ինչ վերցնում եմ ինձ վրա, դա այն պատճառով է որ ես անընդհատ անհանգստանում եմ հարազատներիս բարեկեցության համար:
7. Իմ կարծիքով հիմնականում պրոբլեմները առաջանում են "երկաթյա բռունցքով" լիդերների բացակայությունից:
8. Դժվար պահերին, երբ հարկավոր է շուտափույթ լուծում տալ, ինձ հիմնականում հարկավոր չէ երկար ժամանակ, որպեսզի ճիշտ որոշում կայացնեմ:
9. Գիտեմ, որ սիրում եմ և կարող եմ ղեկավարել մարդկանց:
10. Չեմ կարողանում և չեմ ուզում բացվել մինչև վերջ որևէ մեկի մոտ:
11. Ինձ հաճելի են երազանքները "Հանգիստ հանգրվանի" մասին:
12. Կարծում եմ, որ ենթական պետք է պատրաստ լինի կատարել ղեկավարի յուրաքանչյուր հրամանը:
13. Հնարավոր է, որ դա տարօրինակ է, բայց մտերիմ մարդկանց հետ շփման ժամանակ երբ պետք է ինչ որ բան խնդրեմ՝ ես իմ մեջ ներքին դիմադրություն եմ զգում:
14. Հաճախ են լինում դեպքեր, երբ ինչ-որ մեկը ինձնից բացատրություն է սպասում, սակայն ես կարծում եմ, որ ամեն ինչ ակնհայտ է:
15. Ինձ թվում է իմ բնավորությունը հորս (մորս) բնավորության նման է, ով մեր տան սյունն էր (է):


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Արդյո՞ք Դուք լիդեր եք, թե՞ շարքային ենթակա (հոգեբանական թեստ)
Աֆորիզմներ կյանքի մասին