fbpx
Գլխավոր ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵՐ ՄԵԾԵՐԸ Այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

Այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսում:

Երևի կրկնվեմ, բայց ես գրականագետ չեմ, այլ գրականասեր և ըստ իս Պետրոս Դուրյանը Հայ Պոեզիայի ամենամեծ սիրերգակներից մեկն էր: Նրա պոզիան լի է սիրով, նրա տողերը սիրառատ են ու անչափ մաքուր…

Բլոգումս ես մի քանի անգամ անդրադարձել եմ նրա հրաշք բանաստեղծություններին: Ձեզ եմ ներկայացրել Դուրյանի «Սիրել»«Դրժել»«Տրտունջք» բանաստեղծությունները: Իսկ նրա ծննդյան օրը ուզում եմ Ձեզ ներկայացնել նրա ևս մի հրաշք, անչափ գեղեցիկ և նորից սիրով լի բանաստեղծություններից ևս մեկը.

Առ կույսն

Ո՜հ, մի՛նչև ցե՞րբ, ըսե՚, ո՛կույս, հո՛գիս ըլլա գեղույդ գերի,
Եվ մինչև ց՝ե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի,
Լոկ համբուրիկ մ՚ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ,
Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ,
Զըլացար դո՚ւ անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս,
Եվ ճառագայթ մ՚այն անդունդին խոր սրտիս․
Ոչ, ես չ՛եմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ,
Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ․
Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ,
Գոցեմ սիրտըս սիրաբախ․․․
Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր,
Կույսին տեղ լա՛ց, քա՛ր,
Ճակատս նըսեմ
Հանգչեցնեմ
Մաշող
Հող։

կարդացեք նաև

Ի՞նչ է իրականում կինը պահանջում տղամարդուց

Ավելի բարի եղեք նրա հանդեպ Վերջ տվեք նրան նյարդայնացնելուն ձեր հպարտությամբ, տղամարդկային տրամաբանությամբ, բնավորության ուժով: Զանգեք նրան: Հատկապես եթե վիճել եք, զանգեք նրան: Եթե տեսնեիք...

Ընդհանուր գիտելիքները ստուգող ԹԵՍՏ: Փորձիր ուժերդ

Իսկական գիտունների համար ներկայացնում ենք մեր հերթական, ընդհանուր գիտելիքներին վերաբերող հարցերից բաղկացած, գիտելիքներ ստուգող թեստը: Ի՞նչ եք կարծում, կբավականացնի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի կարողանաք անսխալ...

Գլխավորը, որ պետք է իմանալ քրքումի մասին

Քրքումը պարունակում է մեծ քանակությամբ քրքումին՝ միացություն, որի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է քաղցկեղի, մանկական լեյկեմիայի, Քրոնի և Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման գործում: Քրքումը նաև հարուստ...

Հետաքրքիր բազմագիտակության ԹԵՍՏ․ Ստուգեք Ձեր գիտելիքները

Ձեզ ենք ներկայացնում մեր հերթական գիտելիքները ստուգող թեստը: Ի դեպ, մեր թեստերի օգնությամբ դուք ոչ միայն կարող եք ստուգել գիտելիքները, այլ նաև լրացնել բաց...
video

Այս 7 պարագան տանը հաջողություն են բերում (տեսանյութ)

Ձեզ ենք ներկայացնում իրեր, որոնք տանը երջանկություն են բերում. Պայտ Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այն հաջողություն և առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա...