fbpx

ՊՈՌՆԿԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՏԱՐԱԾԵԼԸ ՊԱՏԺԵԼԻ Է

Վերջին մի քանի շաբաթներում ամբողջ Հայաստանը, մասնավորաբար համացանցում, քննարկում էր Անժելա Սարգսյանի լուսանկարների պատմությունը: Քննարկումից անմիջապես հետո մարդիկ սկսեցին համատարած այդ լուսանկարների կամ հղումների տարածումը, չենթադրելով նույնիսկ, որ պոռնկագրական նյութերի տարածումը ըստ ՀՀ քրեական օրենսգրքի պատժելի արարք է: Նաև պատժելի են անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Հույս ունեմ, որ կարդալով ու ծանոթանալով այս հոդվածներին կդադարեք տարածել այդ հղումներն ու նկարները ամբողջ համացանցով մեկ: Ահա այդ հոդվածները.

ՀՈԴՎԱԾ 263. ՊՈՌՆԿԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐ  ՏԱՐԱԾԵԼԸ

1. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը , եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
(263-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.12.06 ՀՕ-256-Ն, լրացվ. է  01.03.11 ՀՕ-69-Ն)

ՀՈԴՎԱԾ 144. ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՎԱՔԵԼԸ, ՊԱՀԵԼԸ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ԿԱՄ ՏԱՐԱԾԵԼԸ

 Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
(144-րդ հոդվածը փոփ. 01.06.06թ. ՀՕ-119-Ն օրենք)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ՊՈՌՆԿԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՏԱՐԱԾԵԼԸ ՊԱՏԺԵԼԻ Է
Վահան Տերյան – Հրաժեշտ