fbpx

Ես սիրում եմ Հայրենիքս ու դրանից չեմ ամաչում

Արդեն որերորդ դեպքն է հանդիպում եմ մարդկանց, որոնք ասում են որ ատում են այս երկիրը: Ոչ, չմտածեք որ ես իրենց մեղադրում եմ: Չեմ մեղադրում ու կարծում եմ դրա իրավունքն էլ չունեմ: Ուղակի ուզում եմ գրել թե ինչու եմ ես սիրում իմ երկիրը, իմ Հայրենիքը:
Նախ սկսեմ նրանից, որ իմ համար Հայրենիքը սկսում է իմ ընտանիքից, իմ հարազատներից, իմ սիրելիներից: Հետո Հայրենիքս շարունակվում է իր պատմությամբ, իր շնչով, իր ոգով, մեր պապերի գերեզմաններով, մեր հինավուրց ճարտարապետությամբ և վերջապես վերջանում հող ու ջրով: Սա է իմ Հայրենիքը ու ես չեմ կարող չսիրել այն:
Ինչու՞ եմ սիրում, ճիշտն ասած չեմ կարող հստակ պատասխանել, ինչպես չեմ կարող հստակ ասել թե ինչու՞ եմ սիրում իմ համար միակ և անկրկնելի աղջկան: Ըստ երևույթին այս ամենի մեջ իր դերն է խաղացել հորս մեծ հայրենասիրությունը, որը գենային մակարդակով է փոխանցվել ինձ: Հետո երևի մեծ դեր է խաղացել մորս պապի թողած երկու հաստափոր ձեռագիր գիրքը, որը ինքն է գրել Անդրանիկի մասին՝ լինելով նրա զինվորներից և որոնք մանկուց թերթում էի անընդմեջ: Շատ մեծ դեր ունի այս ամենի մեջ իմ առաջին կարդացած այսպես ասած հայրենասիրական գիրքը՝ Խաչիկ Դաշտենցի “Ռանչպարների կանչը”, որտեղ ես առաջին անգամ իմացա այնպիսի անուններ ինչպիսիք են՝ Աղբյուր Սերոբ, Սոսե, Արաբո, Գևորգ Չաուշ, Մախլուտո, Անդրանիկ Օզանյան և շատ ու շատ այլ Հայաստան աշխարհի համար շատ կարևոր անուններ: Հիշում եմ երբ առաջին անգամ կարդացի այս գիրքը այնպես էի ոգեշնչվել, այնպես էի ոգևորվել, որ ում տեսնում էի փորձում էի նրանցից ինֆորմացիա կորզել ֆիդայիների, ֆիդայական շարժման մասին: Եվ նույնիսկ բակի երեխաների հետ ֆիդայի ֆիդայի էինք խաղում:
Իմ ամենաչսիրած հարցերից մեկը, որ երբևէ տվել են ինձ դա “եթե պատերազմ լինի դու կգնա՞ս” հարցն է, որը ինձ համար շատ անհեթեթ է հնչում: Կարծում եմ յուրաքանչյուր տղամարդու պարտքն է դա: Այո կգնամ, կգնամ, որպեսզի պաշտպանեմ իմ մորս, իմ քույրերիս, իմ սիրած աղջկան: Իմ խորին համոզմամբ հենց դա է տղամարդ լինելու կոչումը, պաշտպանել սիրելիներիդ:
Ով ինչպես ուզում է թող մտածի, ես այսպես եմ մտածում ու սիրում եմ իմ Հայրենիքը (խնդրում եմ Հայրենիքը չշփոթել պետության հետ) ու եթե Աստված մի արասցե պատերազմ եղավ ու թեկուզ միայն ես գնացող լինեմ, միևնույն է կգնամ ու արյանս գնով կպաշտպանեմ իմ սիրելիներիս:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ես սիրում եմ Հայրենիքս ու դրանից չեմ ամաչում
Էքզյուպերիի քիչ հայտնի աղոթքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)