fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Հետաքրքիր փաստեր սուրճի սիրահարների համար

Հետաքրքիր փաստեր սուրճի սիրահարների համար

Այսօր, սուրճը աշխարի ամենատարածված ըմպելիքներից է: Առաջարկում ենք մի քանի հետաքրքիր փաստ սուրճի մասին.

1. Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավել) սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող: Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպե բարելավման էֆեկտը ցնդում է: Առողջ չափահաս մարդը օրական կարող է խմել 350 – 500 մգ կոֆեին:

2. Սուրճը խմում ենք , իսկ սուրճի մրուրն ի ՞նչ ենք անում: Իհարկե, երբեմն դրանով բախտ են գուշակում, բայց ընդհանրապես դեն է շպրտվում: Սակայն դուք կզարմանաք, եթե իմանաք` որքան կարևոր է սուրճի մրուրը:Սուրճի մրուրը ոչ պակաս քան ինքը՝ սուրճը, շատ արժեքավոր բաներ է պարունակում՝ վիտամիններ, էնզիմներ, հակաօքսիդանտներ: Դրանք օգտակար են ձեր մաշկի համար: Սուրճի մրուրից հրաշալի սկրաբ է ստացվում, որը լավ մաքրում է մահացած բջիջներն ու սննդարար նյութերով մաշկը սնում: Պարզապես հավաքեք երկու-երեք գավաթ սուրճի մրուրը և ցնցուղ ընդունելիս մաշկը տրորեք դրանով, թողեք մի քանի րոպե ու մաքրեք: Մաշկը կդառնա շատ հարթ ու թավշյա:
Եթե դուք թխահեր եք՝ սուրճը ձեր մազերին գեղեցիկ երանգ ու փայլ կտա: Դրա համար մազերը ողողեք թարմ ու գոլ սուրճով: Եթե ուզում եք ազատվել թեփից ու առողջացնել գլխի մաշկը’ սուրճի մրուրը տրորեք գլխի մաշկին՝ մազարմատների մոտ: Թողեք 3-5 րոպե, ապա մազերը խնամքով լվացեք:

3.Սուրճը հրաշալի հատկություն ունի՝ տհաճ հոտերը վերացնում է՝ առանց իրերին սուրճի հոտ հաղորդելու: Սուրճի մրուրը չորացրեք ու լցրեք մի քանի շերտ թանզիֆի կամ հին զուգագուլպայի մեջ: Մրուրով պարկիկը դրեք պահարանում, զգեստապահարանում, մի խոսքով ցանկացած վայրում, որտեղ տհաճ հոտերի կուտակում եք զգում: Սա նաև արդյունավետ միջոց է՝ սառնարանի տհաճ հոտից ազատվելու համար: Հին կոշիկների մեջ ներծծված տհաճ հոտից ևս կարելի է ազատվել սուրճի օգնությամբ: Սկզբում պետք է մրուրը չորացնել, հետո պարկով դնել կամ ուղղակի լցնել կոշիկի մեջ: Մի քանի օրից հետո կոշիկից մրուրը թափ տվեք:

4. Սուրճի մրուրը հրաշալի պարարտանյութ է: Այն ոչ միայն բերքատվությունն է բարձրացնում, այլև պտուղներն ավելի խոշոր դարձնում, իր հոտով պայքարում վնասակար միջատների դեմ:
Շատերն են սուրճն օգտագործում խմորեղենի և աղանդերի բաղադրության մեջ: Բայց քչերը գիտեն, որ սուրճի մեջ կարելի է նախապես թրջել նաև միսը, որպեսզի այն ավելի փափկի ու նուրբ համ ստանա:

5. Սուրճը՝ առանց հավելանյութերի, գրեթե առանց կալորիաների ըմպելիք է: 230 մգ սուրճը ընդամենը 2 կկլ է պարունակում, որոնք փոքր քանակությամբ սպիտակուցներից ու մոնո-ոչհագեցած յուղերից են:

6. Սուրճի ծառերը 3-4 տարվա ընթացքում են հասունանում, սակայն դրանք 20-30 տարվա բերք են կրում իրենց վրա:

Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

կարդացեք նաև

Լևոն Արոնյանի ընտրյալը հրապարակել է իրենց համբույրի լուսանկարը

Անիտա Այվազյանը, ով գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընտրյալն է, նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ։ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը...

ԹԵՍՏ․ Հարցեր իսկական ինտելեկտուալների համար

Մեր թեստերի հարգելի մասնակիցներ, առաջարկում ենք Ձեզ համոզվել Ձեր գիտելիքներում, անցնելով մեր նոր թեստը և ճիշտ պատասխանելով թեստի բոլոր հարցերին: Հաջողություն ենք մաղթում: Վերջում չմոռանաք...

Սևը սպիտակի վրա, թե՞ սպիտակը սևի, պայքարե՞լ կյանքում, թե՞ հանձնվել

Լինե՞լ, թե՞ չլինել՝ այս է խնդիրը... Մարդ իր ողջ կյանքում պայքարում է, փնտրում է, գտնում է և ինչու չէ՝ նաև կորցնում։ Եթե հասկացել ես որ...

ԹԵՍՏ․ Ընդհանուր գիտելիքներին վերաբերող 10 հարց՝ նրանց համար, ովքեր վստահ են իրենց ուժերին

Ներկայացնում ենք մեր հերթական ընդհանուր գիտելիքներին վերաբերող բազմագիտության թեստը: Ստուգեք Ձեր գիտելիքները և Ձեր ուժերը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր մեր Telegram...

Մտքի ահռելի ազդեցությունը մեր կյանքի վրա

Մեր կյանքում տեղի են ունենում երևույթներ, որոնց մասին մենք անգամ չենք էլ մտածում, երբեմն նույնիսկ հետաքրքիր էլ չի, թե ինչու կամ որտեղից տվյալ երևույթը...