fbpx

Հետաքրքիր փաստեր հայ գրողների մասին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ հայ գրողների մասին։

1. Մեծ բանաստեղծ և արձակագիր Հովհաննես Թումանյանի մահվանից հետո՝ նրա տղան գողանում է հոր սիրտը և տանում տուն։ Երկար ժամանակ սիրտը մնում է Թումանյանի տանը, մինչև այն պահը, երբ ընտանիքի վաղեմի բարեկամ Ավ.Իսահակյանը այցելում է Թումանյանի ընտանիքին։ Նա գիտեր այդ պատմության մասին և երբ առավոտյան արթնացավ շատ անհանգիստ էր։ Տանտերերը նկատեցին դա։ Իմացան որ այդ ամենի պատճառը Թումանյանի սրտի ներկայությունն էր։ Դեպքից հետո Նրա սիրտը հանձնեցին Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան։ Տարիներ անց կատարվել է Ամենայն Հայոց Բանաստեղծի վաղեմի երազանքը՝ նրա սիրտը թաղել են հայրենի տան բակում։

2. Պարույր Սևակը փոքր տարիքում շատ էր կարդում։ Նույն բնավորության գիծն ուներ նաև նրա պապը, ինչի պատճառով խելագարվել էր։ Սևակի մայրը մտավախություն ուներ, որ իր որդին նույնպես կխելագարվի։ Մի անգամ, երբ Սևակը գիրք էր կարդում, մայրը նրան ասաց.

«Տեսնես  որ էդքան կարդում էս գոնե էն «Գիքորը» գրողի պես մեկը կդառնա՞ս»… Ըստ Սևակի սա այն հազարավոր պատճառներից մեկն էր, որի համար նա մտավ գրական ասպարեզ։

Մի անգամ, երբ նա փոքր էր՝ դպրոցական տարիքում նա իր մի քանի ընկերների հետ թալանում է մոտակա գյուղի գրադարանը, քանի որ իրենց գյուղի գրադարանում գրքերը շատ քիչ էին, և չէին կարողանում կարդալ այն ինչ ցանկանում են։ Քանի որ այս ամենի կազմակերպիչը Սևակն էր՝ գրքերի մեծամասնությունը նրան մնաց։

3. Հովհաննես Շիրազը, ում անվանում են նաև «մոր երգիչ», իր տունը չի վերանորոգել մոր մահից հետո։ Պատճառն այն էր, որ մայրը կույր էր և ամեն քայլի համար ամուր հենվում էր պատին։ Պատի վրա մնացել էր նրա մոր մրոտված ձեռքերի մատնահետքերը և նա չէր ցանկացել վերանորոգել տունը, որպեսզի մոր հուշերը մնան իր հետ։

Հրապարակման ներկայացրեց՝ Անի Խաչատրյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հետաքրքիր փաստեր հայ գրողների մասին
ԹԵՍՏ. Ինքնավստա՞հ մարդ եք