fbpx

Անհաջողակ մարդն ու իր տունը – սուֆիյան առակ

pritcha-o-klyatvax-neudachlivyj-chelovek-i-domՄի մարդ տանջված անհամար անհաջողություններից երդվում է, որ եթե անհաջողությունները իրեն թողեն, ապա նա կվաճառի իր տունը և տան վաճառքից ստացած ամբողջ հասույթը կբաժանի չքավորներին:

Որոշ ժամանակ հետո բախտը բարեհամբույր է գտնվում նրա հանդեպ և նա հիշում է իր երդման մասին: Սակայն նա չէր ցանկանում կորցնել այդքան մեծ գումար և այդ ժամանակ նա այդ իրավիճակից մի ելք է գտնում: Նա հայտարարում է, որ վաճառում է իր տունը, բայց կատվի հետ միասին: Տան համար նա խնդրում էր մեկ արծաթե դրամ, իսկ կատվի համար տաս հազար:

Շուտով հայտնվում է գնորդը և գնում տունն ու կատվին: Տան համար ստացած մեկ դրամը նա բաժանում է չքավորներին, իսկ կատվի համար ստացած տաս հազարը պահում իրեն:

Շատ մարդիկ մտածում են ինչպես մեր առակի հերոսը: Նրանք որոշում են հետևել ինչ-որ մի ուսմունքի, սակայն իրենց կապը այդ ուսմունքի հետ բացատրում այնպես, ինչպես իրենց է ձեռնտու:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Անհաջողակ մարդն ու իր տունը – սուֆիյան առակ
19 «գիտական փաստ», որոնք իրականությանը չեն համապատասխանում