fbpx

Հայ գիտնականը ստեղծել է նոր երանգ: Անհնար է չհամաձայնվել, որ այն շքեղ է

Մարդկության պատմության մեջ, շատ բացահայտումներ և գյուտեր արվել են պատահաբար: Այսպես օրինակ, պենիցիլինը, որը փրկել է հարյուրավոր կյանքեր, աշխարհ է եկել շնորհիվ Ալեքսանդր Ֆլեմինգի ոչ մաքրասիրության: Սրտախթանիչը ի սկզբանե մտածված էր որպես սարք, որը պետք է հաշվարկի սրտի զարկերը, իսկ շամպայնը՝ շամպայնի գյուտարարը համարում էր գինու չստացված տարբերակ և սկզբիցը ամեն կերպ փորձում էր ազատվել ածխաթթու գազի առաջացրած պղպջակներից:

otkryt-novyj-dosele-neizvestnyj-ottenok-prekrasen_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Իսկ այժմ նոր գյուտ, շնորհիվ Օրեգոն նահանգի խելագար գիտնականների: Նրանք էլեկտրական սարքերի համար նոր նյութի վրա աշխատելու ժամանակ, խառնեցին մանգանի օքսիդը այլ քիմիական նյութերի հետ, այրեցին այն մինչև 1000 oC:

Այսպիսով, դոկտոր Սուբրամանյանը, ինստիտուտի հաղորդմամբ, ստեղծել է բոլորովին նոր երանգ: Այդ երանգի ստացման բնույթը բացատրվում է նրանով, որ մանգանի օքսիդը կլանում է կարմիր և կանաչ ճառագայթները և անդրադարձնում միայն կապույտը: Երանգն անվանել են «YInMn»՝ որը ըստ քիմիական միացության, կարելի է թարգմանել «իոնամանգանային կապույտ»:

otkryt-novyj-dosele-neizvestnyj-ottenok-prekrasen_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Բայց ամենակարևորն այն է, որ այս երանգի ստացման համար հարկավոր չեն թունավոր նյութեր՝ ինչը այս ներկող պիգմենտը դարձնում է պիտանի թեթև արդյունաբերության համար: Սուբրամանյանի խոսքերով, այս երանգը ունակ է պաշտպանել շենքերը արևի ճառագայթներից և սառեցնել մակերևույթը՝ շնորհիվ արևի ճառագայթների անդրադարձնող հատկության:

Աղբյուրը՝ Good


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայ գիտնականը ստեղծել է նոր երանգ: Անհնար է չհամաձայնվել, որ այն շքեղ է
Google-ը սկսել է ցուցադրել անձնական հաշվի վիճակագրությունը