fbpx

Գարեգին Նժդեհ – ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՈՒԱԾ

«Թուլութիւնն ստեղծւած է
սնուցանելու ոյժը»:

njdehՊիտ ապրի’ եւ հայ ժողովուրդը: Պիտ ապրի՛, որովհետեւ այդպէ՚ս է
ուզում ինքը:
Բայց ի՞նչպէս, ինչի՞ շնորհիւ, ի՞նչ տւեալներով, գրաւակա՞նը:
Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թէ երբեք իր գլխովին կոր-
չելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպէս այսօր:
Գիտակցո՞ւմ է, թէ անցեալում իր վիճակը, իր ֆիզիքական գոյութեան
ապահովութեան տեսակէտից աւելի նւազ մտահոգիչ է եղել, քան այսօր:
Մինչեւ իր ազատագրական ընդվզումները օտար լծերի տակ, մի տեղ
որպէս պարզ ստրուկ, մի այլ տեղ՝ հաւատարիմ հպատակ եւ ամէն տեղ՝
իր քրտինքով տիրող տարրը կերակրող – նա հանդուրժելի էր իշխող ժողո-
վուրդների կողմից: Աակայն այսօր նա այն չէ, ինչ որ էր երկու-երեք տաս-
նեակ տարի առաջ: Նրա հոգեբանութեան հետ փոխւել է եւ իր վիճակը:
Թրքահայկական նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպէս մեծ
գերեզմաններ: Արարատեան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը,
ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրայ – մի կամուրջ՝ Արեւ-
մուտքի եւ Արեւելքի մահմեդականութեան համար:
Այժմ նրա աշխարհագրական դիրքը աւելի մտահոգիչ է, քան իր
քաղաքական ճակատագիրը:
Հանրածանօթ իրողութիւն է, որ ռուսական տիրապետութիւնից
ազատւելու ցանկութեամբ թաթար Ադրբէյջանն երազել է եւ պիտ երազի
մի օր տաճիկներին տեսնելու Անդրկովկասում:
օանօթ իրողութիւն է եւ այն, որ Տաճկաստանը փորձել է եւ պիտի
փորձի մի օր Ադրբէյջանի եւ Դաղստանի իսլամութիւնը, ինչպէս եւ
Անդրկովկասի բնական ամրութիւնները դարձնելու պատնէշ Ռուսաս-
տանի դէմ:
Ասել է՝ մեզ, մեր ժողովրդին վիճակւած է մի օր կենաց ու մահու կռիւ
մղելու համիսլամ երկրների՝ մեր վրայով իրար միանալու ձգտման դէմ:
Դժւարի՛ն պայքար:

Բացէ՛ք քարտէսը եւ ձեր տեսողութիւնը սեւեռէ՛ք այն փոքրիկ տարա-
ծութեան վրայ, որը կազմում է այսօրւայ Հայաստանը՝ Արարատեան դաշ-
տի մի մասը եւ Սիւնեաց երկիրը:
Աչքի անցկացրէք այն գիծը, որը նրա արդի սահմաններն է կազմում:
Տաճիկները Իգտիրում՝ էջմիածնի պատերի տակ: Թաթարը Շարուրում՝
Երեւանի պատերի տակ: Նոյնը Նախիջեւան-Օրդուբադում՝ դարանա-
մուտ՝ Սիւնիքի թիկունքում: Արեւելքից էլ՝ Ադրբէյջանը: Տեսնո՞ւմ էք. դա
այլ բան չէ, քան մի երկաթէ օղակ հայ երկրի շուրջը:
Կայ՝ մեր երկրի եւ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը դժւարացնող
եւ մի այլ պարագայ:
Դիմէ՛ք քարտէսին, նա կը պարզի ձեզ եւ այդ դժբախտ պարագան:
Վտանգի դէպքում թշնամին ժամերի ընթացքում կը բաժանի Ալէքսանդրա-
պօլը Երեւանից, իսկ վերջինը՝ Սիւնիքից: Քարտէսը ցոյց կը տայ եւ
հետեւեալը. Արաքսի ափով Ադրբէյջանին միանալու համար մահմեդակա-
նութեանը հարկաւոր է 2-3 ժամ:
Նոյնը մի այլ գծով՝ Սիսիանի վրայով, կարող է միանալ Ադրբէյջանին
գրեթէ նոյնքան ժամանակի ընթացքում: Նոյնը ժամերի ընթացքում կարող
է անել եւ Կապանի վրայով: Սեղմ ասած՝ Արեւելքի եւ Արեւմուտքի մահ-
մեդականութիւնը ժամերի ընթացքում առնւազն եօթը տեղով կարող է
զատել իրարից հայկական գաւառակները եւ միանալ, ի հարկէ, հայ
ժողովրդի վրայով:
Եթէ Հայաստանի աշխարհագրական դժբախտ դիրքի եւ նրա փոքրիկ
ծաւալի հետ հաշւի առնէք նաեւ մեր ժողովրդի քանակը, նրա հատւածա-
կանութիւնը, նրա քաղաքական իդէալը, նրա եւ իր իսլամ հարեւանների
փոխյարաբերութեանց առանձնայատկութիւնը, ձեզ համար իր բովանդակ
սպառնալիութեամբ կը պարզւի մեր ժողովրդի վտանգւած ապագան:
օանօթ վիճակի մէջ հայ ժողովուրդը իր արդի հոգեկան կառուցւած-
քով կարող է իր գոյութիւնը հրաշքով պահել: Այդ դրութեան մէջ վտանգ-
ւած է նրա ապագան: Բայց եւ այնպէս նա ուզում է ապրել որպէս ազգ եւ
պիտ ապրի:
Բայց ինչպէ՞ս, ի՞նչ տւեալներով: Չկորչելու համար, մեր դարը եւ մեր
աշխարհագրական դիրքն ու ծանօթ դժբախտ պայմանները, որոնց մէջ
ապրում է մեր ժողովուրդը, պահանջում են լինել ուժեղ, էլի՛ ուժեղ եւ մի՛շտ
ուժեղ:

Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ ազգովին:
Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին. ահա’ հրամայականը:
Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիութիւնը առ ոչինչ դարձնի
մեզ ծանօթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժւարացնում են մեր
ցեղի ինքնապաշտպանութեան գործը:
Թւական, թեքնիք, ընդհանրապէս նիւթական տեսակէտից մեր ժողո-
վուրդը, հասկանալի պատճառներով, երբեք չի կարող ուժեղ լինել իր
հարեւաններից: Սակայն ոյժը՝ միայն նիւթական ազդակները չեն, այլ եւ
մի ժողովրդի առաքինութիւնները:
Կայ հոգեբանական գերադասութիւնը, կայ բարոյական ոյժը – աշ-
խարհի պէս հին, բայց միշտ էլ թարմ եւ հրաշագործ, որին տիրապետող
ազգը քիչ անգամ է գլուխ ծռել իրենից նիւթապէս տասնապատիկ ուժեղ
թշնամու առաջ:
Բարոյական ոյժն է գօտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակ-
ներին անհաւասար կռւում. նա’ է դէպի յաջողութիւն ու յաղթանակ առաջ-
նորդում թւապէս թոյլերին՝ մեծամեծ հակառակորդների դէմ: Նա’ եղել է եւ
է’ այսօր միակ ապաւէնը մեզ նման փոքր ժողովուրդների:
Եւ այսօր, մեր դրութեան մէջ, միայն նա’ – բարոյական ոյժը, կարող է
ապրեցնել մեզ: Ուրեմն, ճանաչենք նա որպէս մի ընդհանուր Աստւածու-
թիւն, լինենք ուժեղ – արեւի տակ մեր տեղն ու գոյութեան իրաւունքը
պահելու համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գարեգին Նժդեհ – ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՈՒԱԾ
Կենդանակերպի նշանների գաղտնի զենքը