fbpx

Իմ փոքրիկ արևը

Այս աշխարհում կա մի փոքրիկ աղջիկ, մի փոքրիկ արև, ով միակն է, որ ինձ կարողանում է ջերմացնել: Նա ունի պայծառ աչուկներ ու անմահական ժպիտ և իր աչուկներով ու ժպիտով շողում է արևից էլ վառ: Մի փոքրիկ արև երկրի վրա, որն իր պայծառ լույսով մթնեցնում է երկնային արևի լույսը:

Մի փոքրիկ արև երկրի վրա շրջում ու ջերմացնում է շատերին, բայց ցավոք ոչ ինձ: Նա հեռու է և վաղուց է արդեն չեմ տեսել նրա լույսը, չեմ ջերմացել նրա շողերով: Իսկ ես այնքան շատ ունեմ նրա ջերմագին շողերի կարիքը, առանց այդ շողերի անչափ ցուրտ է, դիմանալն անհնար:

Մի փոքրիկ արև երկրի վրա շրջում ու իր ժպիտով ջերմացնում է շատերին, բայց ավաղ ոչ ինձ: Բայց չէ՞ որ այդ արևը միայն ինձ համար է արև, իսկ մնացածի համար սովորական մի աղջիկ: Բայց չէ՞ որ այդ ժպիտը միայն ինձ համար է ջերմացնող շողեր, իսկ մնացածի համար սովորական մի ժպիտ: Բայց չէ՞ որ նա իմ արևն է: Իսկ այդ դեպքում ինչու՞ նա այլևս ինձ չի լուսավորում ու ջերմացնում, ինչու՞ ինձ համար այլևս չի ծագում:

Հեռու է արևս ինձանից և կարծես թե մտադրություն էլ չունի կրկին իր շողերն ուղղելու ինձ վրա: Իսկ ես մրսում եմ, ցուրտ է…

կարդացեք նաև

Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք անցնել այն թեկուզ 8/10 արդյունքով

Բազմակողմանի զարգացած մարդ լինելու ևս մեկ տարբերակ՝ հեշտությամբ և միշտ հաղթանակներով անցնել մեր թեստերը: Բոլոր մեր բազմակողմանի զարգացած, կարդացած և հետաքրքրասեր ընթերցողների համար ստեղծել ենք...

Խելացի մարդիկ բոլորից դանդաղ են ծերանում: Ահա թե ինչու

Երիտասարդությունը՝ մտքում է: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել. խելացի մարդիկ ավելի դանդաղ են ծերանում (ոչ, նրանք սատանայի հետ գործարք չեն կնքում): Հիմա բացատրենք, թե ինչու: Ուսումնասիրության...

ԹԵՍՏ, որը ցույց կտա, թե որքան գալար կա Ձեր գլխում

Հարգելի ընկերներ, առաջարկում ենք հետաքրքրություն մտցնել Ձեր օրվա մեջ և անցնել մեր ամեն ինչի մասին հետաքրիր այս թեստը: Եկեք տեսնենք, թե ո՞ր գիտելիքներն են...

Ահա, թե ինչպիսին կլինեին այսօր Հուլիուս Կեսարը և պատմական այլ դեմքեր

Կենդանացած պատմություն: Մանկուց ես սիրում էի պատմությունը և հնագիտությունը: Ինձ թվում է, որ մարդիկ անցյալն ընկալում են որպես տարաբնույթ իրադարձությունների հաջորդականություն՝ ինչպես ֆիլմը, որը մենք...

Հրաշալի․ 2020 թվականի համար ամենաճշգրիտ հորոսկոպը

Այս աստղագուշակը բոլորովին հումորային չէ: Եթե ​​դուք կիսվեք այս հոդվածով, հաջողակ ժամանակահատվածը կարող է  ձգվել երկար տարիներ: Եկեք պարզենք, թե ինչ է սպասվում 2020 թվականին կենդանակերպի...