fbpx

«Իմ կորցրած տողերը». այժմ կարող եք բեռնել բանաստեղծություններիս նոր ժողովածուն

Հարգելիներս ուրախ եմ տեղեկացնել, որ այժմ Դուք կարող եք բեռնել իմ նոր էլ-գիրքը՝ բանաստեղծությունների նոր ժողովածուն, որը կոչվում է «Իմ կորցրած տողերը»: Ժողովածույում տեղ են գտել այն բանաստեղծությունները, որոնք գրվել են առաջին ժողովածուից հետո: Բանաստեղծությունները հիմնականում սիրո մասին են: Բեռնեք այն և կարդացեք: Հուսով եմ, որ այս փոքրիկ գրքույկը և նրանում տեղ գտած բանաստեղծությունները Ձեզ դուր կգան:

Հիշեցնեմ, որ գրքերը կարող եք բեռնել գլխավոր մենյույից. ԻՄ ՍՏԵՂԾԱԾԸ → Է-ԳՐՔԵՐ:

Գրքի ստեղծման գործում ինձ օգնելու համար ուզում եմ հատուկ շնորհակալություններս հայտնել Առլեն Շահվերդյանին գրքի շապիկի ստեղծման և բանաստեղծություններում տեղ գտած վրիպակները ի հայտ բերելու գործում ինձ օգնելու համար: Նաև Արաքս Պողոսյանին, ով նույնպես օգնել է ի հայտ բերել տեղ գտած վրիպակները: 

Նաև ակնկալում եմ լսել գրքի վերաբերյալ Ձեր կարծիքները այս գրառման մեկնաբանություններում:

Անհամբեր կսպասեմ Ձեր արձագանքներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
«Իմ կորցրած տողերը». այժմ կարող եք բեռնել բանաստեղծություններիս նոր ժողովածուն
Չորացած ծառը – առակ