fbpx

Մտքի ուժով ցանկությունների իրականացում

Թեթև տրանսի օգնությամբ Ձեր ցանկությունների կատարման բավական սպեցիֆիկ մեթոդ։ Եթե այն յուրացնեք, կարող եք հասնել ինչին որ ցանկանաք։

Եվ այսպես, տրանսը այնպիսի մի վիճակ է, երբ Դուք կարծես թե հայացք եք նետում Ձեր ներսը և գտնում այնտեղ բոլոր հարցերի պատասխանները։ Չէ՞ որ ենթագիտակցությունը գիտի գրեթե ամեն ինչ։ Հարց տվեք նրան, կամ մտքում պահեք որոշակի ցանկություն և այն կհուշի Ձեզ, թե ինչպես այն իրականացնել։

Որպեսզի կարողանաք մտնել թեթև տրանսի մեջ, պետք է ամբողջովին թուլացնել մարմինը (որը շատ դժվար է ստացվում, պետք է մարզվել), բաց թողնել բոլոր մտքերը և ոչնչի մասին չմտածել։

Մարմինը սկսում է ծանրանալ և թմրել, ձայները կխլանան և դուք կարծես թե կընկղմվեք ինչ-որ խորության մեջ։ Երբ այդ ամենը տեղի կունենա՝ կարելի է մտապահել ցանկությունը (մտովի խոսել այդ մասին, հստակ վիզուալիզացնել այն, ինչ ուզում եք ստանալ)։

Մտքի ուժով ցանկությունների կատարման համար գոյություն ունի մի քանի օրենք

  1. Դուք պետք է 100%-ով վստահ լինեք, որ ցանկությունն անպայման կկատարվի։
  2. Անհրաժեշտ է հստակ պատկերացնել ցանկությունը, այլ ոչ թե վերացական։ Դուք մտովի պետք է ունենաք ցանկության հստակ պատկերը։
  3. Պետք չէ մտածել թե ինչպես այն կիրականանա և երբ։ Մի մտածեք այն մասին, թե ինչ կլինի եթե այն իրականանա։ Օրինակ, եթե դուք մտապահել եք շատ փող, պետք չէ ինքնուրույն հորինել, թե որտեղից դրանք կհայտնվեն կամ ինչի վրա դրանք կծախսեք։
  4. Ձեր մեջ էմոցիաներ առաջ բերել՝ ինչ տեղի կունենա Ձեր հետ եթե ցանկությունն իրականանա, այսինքն կարծես այն արդեն տեղի է ունեցել (ուրախություն, երջանկություն, ցնծություն)։
  5. Հետո պետք է պատկերացնել, որ Դուք մեծ եք, իսկ ձեր ցանկությունը, ի համեմատ Ձեզ՝ չափազանց փոքրիկ, այսինքն Դուք պետք է գիտակցեք, որ թեկուզ այն Ձեր համար թանկ է, բայց այնուամենայնիվ Ձեր համար այդքան էլ մեծ նշանակություն չունի։ Պետք չէ սևեռվել Ձեր ցանկության վրա, պետք է անտարբեր լինել նրա հանդեպ. կլինի՝ լավ, չի լինի՝ ոչինչ։
  6. Որպեսզի կարողանաք ձերբազատվել անընդհատ կասկածներից ցանկության իրականացման հարցում, անհրաժեշտ է մոռանալ և չմտածել ցանկության մասին։ Պատկերացնել, որ այդ չնչին, փոքրիկ բանը վեր է ածվել փուչիկի և անհետացել երկնքում։

Այսպիսով դուք հստակ առաջադրանք եք տալիս Ձեր ենթագիտակցությանը, թե ինչ եք ցանկանում։ Ինֆորմացիան գրանցված է։ Այժմ մնում է միայն սպասել և չմտածել Ձեր ցանկության մասին, ուղղակի մոռանալ։ Ավելորդ հուզմունքն ու ապրումները խանգարում են ցանկությունների իրականացմանը։

Ահա ևս մի քանի կարևոր արարքներ, որոնք կարևոր են ցանկությունների իրականացման համար

  1. Երբեք մի անհանգստացեք այն մասին, թե ինչ կլինի վաղը։
  2. Մի սևեռվեք այն բանի վրա, թե ինչ չունեք։ Ձեր ցանկությունը չպետք է կարիք լինի, Դուք ուղղակի պետք է այն ցանկանաք։ Եթե մտածեք, որ առանց դրա հնարավոր չէ ապրել՝ Ձեր ցանկությունը ավելի և ավելի կհեռանա Ձեզնից։
  3. Ձեր նպատակին տանող ճանապարհին հանդիպած բոլոր խոչընդոտները հաղթահարեք առաջին հերթին մտքում։ Օրինակ, եթե կարևոր բանակցություններ ունեք՝ սկզբում բանակցեք Ձեր օպոնենտի հետ մտովի, համոզեք նրան Ձեր ճշմարտացիությունը, իսկ հետո դա արեք իրականում։
  4. Եթե Ձեր բախտը չի բերում՝ մի գիտակցեք դա։ Դուք պետք է հասկանաք, որ Դուք հաջողակ եք ամեն ինչում։
  5. Բոլորն այս աշխարհում հավասար են, մի ցածրացրեք Ձեզ, համեմատելով ուրիշների հետ։ Երբեք մի նախանձեք։
  6. Արեք այն, ինչ պետք է անեք, և թող լինի այն, ինչ պետք է լինի։

Աղբյուրը՝ cluber.com.ua

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մտքի ուժով ցանկությունների իրականացում