fbpx

Այսօր Մեծն հերոս Մոնթեի 54 ամյակն է

Այսօր՝ նոյեմբերի 25-ին Ղարաբաղյան պատերազմի հերոս, ՀՀ ազգային հերոս, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:

Մոնթեն ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների,հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:

1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:

1992թ.-ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:

Զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Նրա կյանքն ու անցած ուղղին հերոսական էր և փառապանծ, նա պետք է հավերժ ապրի մեր սրտերում, իսկ նրա անունը դարերով պետք է փոխանցվի սերնդե սերունդ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ ՓԱՌԱՊԱՆԾ ՀԵՐՈՍ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag