fbpx

Մայիս 1-յան հիշողություններ

Սովետական Միություն, այդքան հայհոյված, այդքան քննադատված, բայց ես հիշում եմ քեզ այնպես գունեղ ու լուսավոր: Այդ տարիները իմ հիշողություններում տպավորվել են վառ գույներով: Ըստ երևույթին դա նրանից է որ այդ ժամանակ մանուկ էի ու ոնց ասում են մանկությունը մարդու կյանքում ամենավառ տարիներն են:
Մայիսի 1, աշխատավորության օր, տոն: Ամենուրեք նշվում էր այն: Հանրապետության (այն ժամանակ Լենինի) հրապարակում պարտադիր շքեղ շքերթ էր: Հիշում եմ, մայիսի 1-ին բացվում էին բոլոր կառուսելները, ատրակցիոնները, կենդանաբանական այգին: Բոլոր ծնողները իրենց երեխաներին տանում էին այգիներ՝ Հաղթանակի այգի, կենդանաբանական այգի, օղակաձև և այլն: Բոլորը հագնված էին տոնական: Ամենուրեք վաճառվում էին գույնզգույն փուչիկներ, քաղցր բամբակներ, պաղպաղակներ: Երեխաների ձեռքում պարտադիր պետք է փուչիկ լիներ: Բոլորը ժպտում էին, բոլորի տրամադրությունը բարձր էր:
Հիշում եմ նաև որ հենց այդ օրն էր, որ մայրերը վերջապես թողնում էին երեխաները ռետուզները փոխարինեին գիտռիներով :)
Հիշում եմ թե ինչպես էր մայրս մեզ տոնական հագցնում, իսկ հայրս մեզ տանում էր այգիներով:
Է՜խ, ինչ տարիներ էին: Ոնց եմ կարոտել այդ տարիները: Տեսնես այդպիսի վառ գույներ երբևէ կլինի՞ նորից իմ կյանքում:
Ինչևէ, այսօր էլ մայիսի 1-ն է 2013թ-ի: Ճիշտ է մենք վաղուց արդեն սովետական միությունում չենք, բայց քանի որ մայիսի 1-ը համարվում է միջազգային տոն, ուստի թույլ տվեք շնորհավորել բոլոր աշխատավոր ժողովրդին իրենց տոնի կապակցությամբԼ ԿԵՑՑԷ՛ մայիսի 1-ը, Ուռա՛ ընկերներ :) :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag