fbpx

Տիկին հավերժ երիտասարդությունը: Երիտասարդության գաղտնիքներ նրա կողմից (16 ֆոտո + վիդեո)

1750424_originalԱյս աղջիկը 44 տարեկան է, նա 2 երեխայի մայր է: Ոչ, “աղջիկ” բառը սխալ չի գրված, քանի որ նա իր տարիքից կրկնակի անգամ երիտասարդ է երևում: Ճապոնացի դերասանուհի և մոդել Մասակո Միզուտանիին (Masako Mizutani) անվանում են “Տիկին հավերժ երիտասարդություն”:
Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 15-ին, ունի 2 երեխա, մեծ աղջիկը 21 տարեկան է: Մասակոն երբևիցե չի ենթարկվել և ոչ մի պլաստիկ վիրահատության:

Ճիշտ է նա իր բլոգում խոստովանում է, որ մաշկի խնամքի վրա օրական ծախսում է 5 ժամ: Գումարած դրան առողջ քուն, ճիշտ սնվել, ֆիզիկական վարժություններ և արդեն ուրիշ բանի ժամանակ չի մնում: Ինչպես ասում են գեղեցկությունը զոհեր է պահանջում:

Չնայած հատուկ հոգսեր Մասակոն չունի: Նա տնային տնտեսուհի է և ժամանակ առ ժամանակ նկարահանվում է գովազդային հոլովակներում:

Երկար երիտասարդ մնալու համար Մասսակոն խորհուրդ է տալիս աղջիկներին և կանանց.

  • հնարավորինս շատ ջուր խմել: Դա օրգանիզմից հանում է տոկսինները:
  • Օգտագործել միայն թարմ, առողջ սնունդ և սնվել հավասարակշռված:
  • Սնունդն ընդունել օրական 4 անգամ, փոքր չափաքանակներով:
  • Օգտագործել միայն թեթև դիմահարդարում:
  • Օգտագործել մածուկներ, որոնք հիմնված են E վիտամինի վրա:
  • Արևի տակ դուրս գալու համար օգտվել արևապաշտպանիչ քսուքներից:
  • Ամեն օր քնելուց առաջ օգտագործել մաքրող, սնող և խոնավեցնող միջոցներից:
  • Միշտ կատարել ֆիզիկական վարժություններ, լավ քնել և երբեք չծխել:
  • Զերծ մնալ սթրեսային իրավիճակներից և ատելության զգացմունքից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Տիկին հավերժ երիտասարդությունը: Երիտասարդության գաղտնիքներ նրա կողմից (16 ֆոտո + վիդեո)
ԹԵՍՏ․ Ձեր ուղեղը կարելի է համեմատել հանրագիտարանի հետ, եթե այս թեստում հավաքեք 7 և ավել ճիշտ պատասխան