fbpx

Գրում են բլոգի ընթերցողները. Martens-ի ստեղծագործությունը

Քո կարծիքը հունվարի 2-ին ոչ-ոքի չի հետաքրքրում

.

Իջնում եմ հասարակական տրանսպորտից և քայլում դեպի մոտակա խանութը, որը հունվարի 2-ին չի աշխատում: Էհ, ո՞ւմ է հետաքրքիր, թե ինձ ինչ է պետք այս ժամին: Վաճառողուհին, որ էստեղ լիներ` հաստատ օձոտ հայացքով ինձ կչափեր ու կասեր.

-Էտ ինչի մենք Նոր տարի չանենք, թե քեզ ինչ-որ բա՞ն է պետք, պահ:

Հաստատ չէի էլ պատասխանի. բա ինձ պետք է՞:

Քայլում եմ ու զգում, որ ինչ-որ միտք տանջում է, որ Ամանորը էլ առաջվանը չէ, որ էլ Ձմեռ Պապ չի լինի ինձ համար…
Ու հասկացա… ես տանջվում եմ ուրիշների կարծիքներով առաջնորդվելուց, սեփական կարծիքս մի փոքր, սև տուփում փակելուց ու մի խորը, կորած տեղում պահելուց` աչքից հեռու Ախր ո՞ւմ է հետաքրքիր իմ կարծիքը, իմ աշխարհը, իմ մտածմունքն ու գաղափարը, այն էլ հունվարի 2-ին:

Բայց մի րոպե. ինքս ինձ եմ դադար տալիս ու մտածում. ի՞նչու ես էսպիսին դարձա, կամ մի գուցե ծնվելո՞ւց եմ էսպես եղել… չխոսկաանի հետ չխոսկան, անկեղծի հետ անկեղծ ու այսպես շարունակ:

Ինչո՞ւ է քաղաքը կամաց խժռում, լափում իմ էությունը, ստիպում լինել բոլորի նման` միագույն ու միապաղաղ…

Ոչ, ըմբոստանում եմ. կհանեմ այսքան տարի թաքուն պահած կարծիքս ու կառաջնորդվեմ նրանով, կստիպեմ հաշվի նստել նրա հետ ու հարգել նրան, ով էլ բողոքի, թող հեռանա. ինձ խամաճիկներ պետք չեն: Թող մնան նրանք, ովքեր կընդունեն ինձ` իմ կարծիքով պճնված:

Վերջ, թող իմ կարծիքը հունվարի 2-ին ոչ-ոքի չհետաքրքրի:

Հեղինակ` Martens


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են բլոգի ընթերցողները. Martens-ի ստեղծագործությունը
Ինչպիսի՞ն կլիներ մեր մոլորակը առանց տղամարդկանց