fbpx

Անկո՛չ հյուր՝ քո անունը սեր է

Սերս անգամ հեռու քեզնից
Բոցկլտում է հուր կրակով
Առանձին է նա իմ կամքից
Ու չի մարում տարիներով:

Ախ այդ սերս,որ պետք չեկավ ոչ Քեզ, ոչ ինձ:

Ինձ այժմ այն պետք չի, որովհետև սարսափելի ցավ է պատճառում, իսկ Քեզ պետք չեկավ, որովհետև… որովհետև. այդ հարցին կարող է պատասխանել միայն Աստված և երևի թե Դու:

Ինձ այն պետք չի, բայց ազատվել նրանից չեմ կարողանում: Այդ աներես և պնդաճակատ զգացմունքը, որը ներս է մտել անկոչ հյուրի պես և տուն ներխուժած մարդասպանի պես դանակն առած մորթում է ինձ:

Ազատվել է պետք այս անկոչ հյուրից, այս սարսափելի հիվանդությունից, այս ներսից կրծող և հոշոտող թրթուռից, որի անունն է սեր: Ազատվել է պետք, բայց ինչպե՞ս:

Սերս անգամ Քո պատկերից
Բոցկլտում է հուր կրակով…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անկո՛չ հյուր՝ քո անունը սեր է
Միսաք Մեծարենց – Վայրկյան