fbpx

MEDIAMAG.am-ը Telegram-ում

Միայնություն ինտերնետում

Բազում անգամներ եմ գրել միայնության մասին: Գրել եմ, որովհետև իմացել եմ, ապրել եմ դա: Ռեալ կյանքում մենակ էի և մինչ այժմ միայնակ եմ:
Երևի կհարցնեք՝ ինչպե՞ս է բացատրվում կամ հասկացվում, որ միայնակ ես: Շատ պարզ, կասեմ ես ձեզ: Երբ դու երկար, օրերով տնից դուրս չես գալիս, կորչում ես շրջապատիդ աչքից, անցնում են շաբաթներ և նույնիսկ ամիսներ, իսկ քո հեռախոսին այդքան վախտ ոչ զանգ է գալիս և ոչ էլ sms, դա է հենց միայնությունը: Կնշանակի, որ դու ոչ մեկին պետք չես և այսքան վախտ ոչ մեկ նույնիսկ չզգաց քո բացակայությունը: Կամ երբ ուզում ես կիսես ինչ որ ուրախ, կամ տխուր պահեր ինչ որ մեկի հետ, նայում ես հեռախոսիդ, նայում ես դռանդ և այդպես էլ չես հասկանում ում զանգել, կամ ում մոտ գնալ, այ դա է միայնությունը:
Եվ ահա թվում էր թե գտել եմ միայնությունից ազատվելու դեղը: Դա նորին մեծություն ինտերնետն է, իսկ ավելի կոնկրետ սոցիալական ցանցերը: Թվում էր այստեղ լավ է, այստեղ կարող ես ազատ շփվել, կիսվել մարդկանց հետ, ժամերով անց ես կացնում այնտեղ շատ մտերիմ զրույցներում: Բայց հանկարծ գալիս է մի պահ, երբ դու հանգամանքների բերումով մի քանի օր, կամ շաբաթ չես կարողանում մտնել տվյալ կայք կամ ինտերնետ: Եվ երբ մի օր մտնում ես և հայտնաբերում ես, որ այնտեղ ոչ մեկ չի հիշել քեզ և նույնիսկ չի նկատել քո բացակայությունը, հասկանում ես, որ նույնիսկ ցանցում դու միայնակ ես:
Երբ միայնությունը տիրում է մարդուն, այն տիրում է համատարած և իր համար ռեալ և վիրտուալ նշանակություն չունի:
Միայնություն ինտերնետում՝ այո, այն կա…

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Միայնություն ինտերնետում
Ներսում – կարճամետրաժ ֆիլմ