fbpx

Կյանքի 25 պարզ ճշմարտություններ, որոնց մասին, հավանաբար, դուք գիտեք, բայց հետևո՞ւմ եք արդյոք․․․

Կարծես թե մենք բոլորս էլ զինված ենք ճիշտ մտքերով, համոզմունքներով, սկզբունքներով: Մենք հրաշալի գիտենք, թե ինչն է լավ և ինչն է վատ: Բայց որքա՞ն հաճախ ենք մենք դա կիրառում պրակտիկայում: Կարծես թե այս ամենը պարզից էլ պարզ է և բոլորն էլ այդ մասին գիտեն, բայց չգիտես ինչու, շատ լավ գիտակցելով դրանք, մենք միևնույն է ինչ-որ բան անտեսում ենք, ինչ-որ բաների վրա փակում ենք մեր աչքերը…

1. Վազքը մի մարդու ետևից, ով չի ցանկանում «բռնվել»՝ բացարձակ պարտելի է:

2. Շրջապատող մարդիկ իրականում Ձեր մասին գրեթե չեն մտածում, այդ պատճառով դադարեք անհանգստանալ թե ինչ են նրանք մտածում Ձեր մասին: Նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենց վրա:

3. Ոչ ոք և երբեք պարտավոր չէ Ձեզ սիրել:

4. Կյանքը իրոք չափազանց բարդ է, ցավոտ և քաոսային, բայց դա միակն է, որ ունեք: Այնպես որ ամեն դեպքում դուք ստիպված եք այն անցնել:

5. Ծանր աշխատանքը ոչ միշտ է բերում այն, ինչ ցանկանում եք։ Բայց դա չի նշանակում, որ դուք դրանից ազատված եք:

6. Միայն դուք եք կրում պատասխանատվությունը շրջապատող աշխարհի հանդեպ Ձեր ռեակցիայի համար:

7. Ավելի հաճախ, դուք փորձում եք կառավարել այն, ինչից գոհ չեք, հետևաբար՝ բավական է փնթփնթաք և սկսեք գործել, որպեսզի դառնաք երջանիկ:

8. Բոլոր բամբասանքներն ու ասեկոսեները՝ ծուլությունից են, այդ պատճառով խոսեք միայն այն մասին, ինչը իրոք կարևոր է և իմաստ ունի:

9. Աշխարհը Ձեր դեմ ոչինչ չունի, այնպես որ դադարեք պայքարել նրա դեմ:

10. Մարդը սխալվելու իրավունք ունի, սակայն չի կարելի այդ սխալները անտեսել և ձևացնել, որ դուք միշտ ճիշտ եք:

11. Բոլորովին ոչ բոլորը կողջունեն Ձեր որոշումները, բայց եթե Ձեզ թվում է, որ դրանք ճիշտ որոշումներ են, ուրեմն դա միակ բանն է, որ նշանակություն ունի:

12. Փոփոխությունների դեմ պայքարը՝ Ձեր էներգիայի կորուստն է, այդ պատճառով, ավելի լավ է պարզեք, թե ինչպես այդ փոփոխությունների հետ փոխհարաբերվել:

13. Անպատասխանատվությունը՝ անհասունության և ինֆանտիլության դրսևորում է:

14. Դուք սխալվում եք շատ ավելի շատ և հաճախակի, քան Ձեզ թվում է:

15. Օգնություն խնդրելը՝ թուլություն չէ, բայց միայն այն ժամանակ, երբ դուք արդեն ինքներդ փորձել եք ինչ-որ բան անել:

16. Ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում ինչ-որ պատճառով, երբեմն ուղղակի լինում են վատ ժամանակաշրջաններ, և Դուք միևնույնն է, պետք է սովորեք ընդունել դրանք։

17. Եթե ինչ-որ մեկը չկարողացավ սիրել Ձեզ, դա չի նշանակում, որ նա հիմար է։ Բանը նրանում է, որ կյանքում ամեն ինչ ավելի հաճախ հենց այդպես էլ պատահում է։

18. Եթե դուք տանջվում եք հարցի շուրջ՝ մտածո՞ւմ է կամ անհանգստանո՞ւմ է արդյոք ինչ-որ մեկը Ձեզ համար, թե ոչ, ամենայն հավանականությամբ նա հենց դա չի էլ անում։

19. Եթե դուք անընդհատ Ձեզ ինչ-որ մեկին պարտական զգաք, դա Ձեզ դժբախտ կդարձնի։

20. Եթե դուք Ձեզ մոտ ոչ մեկին չեք թողնում, դա Ձեզ ուժեղ և ինքնաբավ չի դարձնի, այլ ավելի շուտ՝ վախվորաց և միայնակ։

21. Եթե դուք ընդունել եք նմանատիպ մտածելակերպ. «ես երջանիկ կլինեմ, երբ որ կլինեմ…»՝ մրցավազք է, որը դուք միշտ տանուլ կտաք։

22. Շատ բաներ, որոնց համար անհանգստանում եք՝ իրականում երբեք էլ չեն կատարվում։

23. Ներողությունը հազվադեպ է հարթում այն, ինչ արել եք։

24. Ներումն՝ առանց ներողության հայցի, սկզբում չափազանց դժվար է, սակայն այն շատ կարևոր է աճի, զարգացման և ինքդ քո հանդեպ սիրո համար։

25. Դուք՝ Ձեզ համար մեծ պրոբլեմ եք, բայց միևնույն ժամանակ էլ՝ մեծ հնարավորություն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կյանքի 25 պարզ ճշմարտություններ, որոնց մասին, հավանաբար, դուք գիտեք, բայց հետևո՞ւմ եք արդյոք․․․
Բագրատունիների լեգենդար զինանշանի պատմությունը