fbpx

Ցավոտ կողմեր. տղամարդկանց բարդույթներն ըստ նրանց Կենդանակերպի նշանների

Ցավոտ կողմեր ունի յուրաքանչյուր մարդ և տղամարդիկ բացառություն չեն։ Դուք չեք հավատա, բայց առաջին հայացքից ուժեղ և առնական տղամարդը հոգու խորքում կարող է տառապել ավելորդ քաշի կամ վատ սանրվածքի պատճառով։

Պատմում ենք թե որ բարդույթներից են տառապում Կենդանակերպի նշանների տղամարդիկ։

Խոյ

«Ես ամենա-ամենան եմ»

Խոյերի համար ամենակարևորը՝ ամենուր և միշտ լինել առաջինը, եթե դա տեղի չի ունենում, ապա այս նշանի ներկայացուցիչները ընկնում են դեպրեսիայի մեջ։

Ցուլ

«Միայն առանց անակնկալների»

Ցուլերի համար անհրաժեշտ է կառավարել սեփական կյանքը և նախորոք ամեն ինչ հաշվարկել։ Ցանկանո՞ւմ եք խելագարության հասցնել Ցլերին՝ գնեք թարմ ուղեգրեր հաջորդ շաբաթվա համար և իմացեք՝ սկանդալն ապահոված է։

Երկվորյակ

«Դու ինձ հարգո՞ւմ ես»

Իսկ ահա Կենդանակերպի այս նշանի համար անհրաժեշտ է հարգանք և հիացմունք զգալ։ Նա ճիշտ է, նրա խոսքերը ճշմարիտ են, բայց եթե հանկարծ նրան ասեք, որ ինչ-որ բանում նա սխալվում է՝ ապա կվիրավորեք նրա ամենախորը զգացմունքները։

Խեցգետին

«Քայլ առաջ և երկուսը ետ»

Ամենաբարդույթավորված նշաններից մեկը։ Նա այնքան է կախված ուրիշների կարծիքից, որ նրա բոլոր որոշումներն ու արարքները ուղիղ կախվածության մեջ են հասարակության քննադատությունից և գնահատականից։

Առյուծ

«Արքան՝ ուղղակի Արքա է»

Առյուծի համար անհրաժեշտ է միշտ գտնվել ուշադրության կենտրոնում, նրանք այնքան վստահ են իրենց բացառիկության մեջ, որ ուղղակի թույլ չեն տա իրենց հանդեպ այլ վերաբերմունք։

Կույս

«Դու ինձ չե՞ս հավատում»

Այս նշանի ներկայացուցիչները շատ հաճախ բարդույթավորվում են իրենց արտաքինից և վարքագծից։

Կշեռք

«Միայն թե մի վիճեք»

Կշեռքը նա է, ով ջանում է խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում։ Բայց դրա հետ մեկտեղ նա վախենում է փոփոխություններից և ամեն նորից։

Կարիճ

«Ինձ ոչ ոք չի սիրում»

Որքան էլ անտարբեր և սառը տպավորություն թողնեն կարիճները արտաքնապես՝ ներքուստ նրանք շատ զգայուն և սենտիմենտալ են։

Աղեղնավոր

«Ես մեղավոր չեմ»

Աղեղնավորները չեն կարողանում պարտվել և եթե հանկարծ վկա գտնվեք նրա անհաջողությանը՝ իմացեք, նա երբեք չի ընդունի իր մեղավորությունը։

Այծեղջյուր

«Բոլորից ամենասրտագինը»

Նրանք շատ զգայուն են և ամենից շատ վախենում են կորցնել մտերիմներին և մնալ միայնակ։

Ջրհոս

«Ես ավելի լավ գիտեմ»

Ջրհոսներին շատ է դուր գալիս, երբ իրենց գովում են ուրիշների մոտ և դիմում են իրենց օգնությամբ, կարծես համաձայնվելով, որ նա «ամենախելացին է»։

Ձուկ

«Դու ինձ ամեն ինչ պատմե՞լ ես»

Ամենից շատ նրանք վախենում են չլինել այնպիսին, ինչպես բոլորը։ Նաև նրանք անընդհատ իրենց երկրորդ կեսից պահանջում են, որպեսզի նա պատմի իրենց ամեն ինչ՝ դետալ առ դետալ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ցավոտ կողմեր. տղամարդկանց բարդույթներն ըստ նրանց Կենդանակերպի նշանների
Կանանց թույլ կողմերը ըստ Կենդանակերպի նշանի