fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների ներկայացուցիչների թուլությունները

Ներկայացնում ենք, թե ինչ թուլություններ ունեն կենդանակերպի նշանների ներկայացուցիչները:

Խոյ` կամակորություն

Խոյերը կամակոր են մանկությունից: Նրանք կարծես վայելում են վիճելը կամ առարկելը: Երբեմն, երբ Խոյերը ձանձրանում են, սկսում են մտածել, թե ինչպես կարելի է դիմացինին հունից հանել: Խոյերը հստակ գիտակցում են իրենց թուլությունը, բայց չեն պատրաստվում ազատվել դրանից:

Ցուլ` սեփական ցանկություններին տուրք տալը

Սթրեսի մեջ գտնվելու դեպքում Ցուլերը սկսում են խնդիրներ ստեղծել: Նրանց հարկավոր է հիշել, որ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ դժվարություններ են ունենում, որոնցից հարկավոր է ազատվել առավել առողջ տարբերակով:

Երկվորյակներ` բարձր ինքնագնահատական ուրիշների հաշվին

Ժամանակ առ ժամանակ Երկվորյակները ցածր ինքնագնահատական են ունենում: Նրանցից շատերը չգիտեն` ինչպես վարվել կյանքի այդ շրջանում, և սկսում են վիրավորել, նյարդայնացնել, ծաղրել շրջապատին: Արդյունքը երկար սպասել չի տալիս, բայց… շատ կարճ ժամանակով:

Խեցգետին` բոլորի համար «մայր» լինելու ցանկություն

Դեռ մանուկ հասակից Խեցգետինները երազում են սեփական ընտանիքի և երեխաների մասին: Բավական շուտ են գտնում զուգընկերոջը:

Առյուծ` հաճոյախոսություններ ստանալու մեծ ցանկություն

Առյուծների համար կենսական կարևոր է, որ իրենց գովեն… միշտ և ամենուր, ցանկացած իրավիճակում: Հպարտ են, ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանց համար կարևոր է, որ բոլորը հիացած լինեն իրենցով:

Կույս` վերահսկելու ցանկություն

Կույսերը վերահսկում են ամեն ինչ` մարդկանց, հանգամանքները, իրադարձությունները: Նրանք իսկապես տանջվում են, երբ ինչ-որ բան դուրս է գալիս իրենց վերահսկողությունից:

Կշեռք` անհանգստանալու կարողություն

Սիրում են անհանգստանալ նույնիսկ ամենափոքր երևույթի հետևանքով: Նույնիսկ ատամի մածուկն այնպես են ընտրում, կարծես դրանից կախված է բարեկեցությունը: Հարկավոր է ավելի պարզ լինել:

Կարիճ` «ոչ» ասելու անկարողություն

Նույնիսկ, երբ չեն հասկանում դիմացինի կարծիքը, համաձայնում են նրա հետ: Համաձայնում են, հետո մտածում, թե ինչու արեցին դա: Նույնը վերաբերում է մտերիմների առաջարկներին:

Աղեղնավոր` անհանդուրժողականություն դիմացինի կարծիքի հանդեպ

Աղեղնավորները չեն կարողանում ընդունել այն փաստը, որ մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց մտքերը, և միշտ չեն համաձայնում ընդդիմախոսների հետ:

Այծեղջյուր` աշխատասիրություն

Կենդանակերպի նշանների շարքում միակն է, որ այդքան աշխատասեր է: Արդյունքում՝ նյարդերը հաճախ են տեղի տալիս, վատանում են մտերիմների հետ հարաբերությունները և առողջության հետ կապված խնդիրներ առաջանում: Հարկավոր է ավելի շատ հանգստանալ:

Ջրհոս` խնդիրներ լուծելու անհագ ցանկություն

Ջրհոսները հաճույք են ստանում խնդիրներ լուծելուց: Առաջին վայրկյաններին կարող են վախենալ, ապա անցնել խնդրի լուծմանը:

Ձկներ` հոռետեսություն

Ձկները միշտ մտածկոտ են և խորասուզված իրենց մտքերում: Հարկավոր է սովորել ուրախանալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag