Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի քանակով սովորություններ: Միայն դրանցից ոչ բոլորն են երկարեցնում կյանքը կամ դարձնում մեր գոյությունը ավելի երջանիկ: Որոշ սովորություններ կարող են լուրջ վնաս հասցնել մեր առողջությանը:
Ահա 10 սովորություն, որոնցից դուք պետք է անհապաղ ազատվեք: Դրանք հրահրում են բազմաթիվ հիվանդություններ, վատթարացնում արտաքինն ու ինքնազգացողությունը:
1. Զուգարան գնալը հետաձգելու սովորություն
Մենք զբաղված մարդիկ ենք: Ոչ միշտ է, որ հնարավորություն է լինում անմիջապես զուգարան գնալ: Կամ ուղղակի ալարում ենք: Կամ ցանկանում ենք վերջացնել ինտերնետում հանդիպած հետաքրքիր հոդվածի ընթերցումը: Երբ միզապարկը անընդհատ լցվում է, նրա մակերեսին ի հայտ են գալիս միկրոճեղքեր: Դրանց մեջ կարող են զարգանալ հիվանդածին միկրոօրգանիզմներ: Եվ իհարկե բարի գալուստ քոր, մրմռոց և թանկարժեք բուժումներ:
2. Հեռախոսը, նոթբուքը կամ պլանշետը անկողին քարշ տալու սովորություն
Շատ հարմար է մտնել ինտերնետ և որևէ ինֆորմացիա որոնել տաքուկ անկողնում, այլ ոչ սեղանի առաջ: Բայց այդպիսի սովորությունը փչացնում է տեսողությունը, որովհետև հաճախ օգտվում ենք այդ նույն գաջեթներից անջատված լուսավորությամբ: Նաև տուժում է ողնաշարը, որովհետև մենք գլուխն ու պարանոցը պահում ենք ոչ բնական դիրքում:
3. Միաժամանակ մի քանի գործով զբաղվելու սովորություն
Բազմախնդրությունը ժամանակակից աշխարհում գնահատվում է: Մենք սովորել ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել միանգամից մի քանի օբյեկտների վրա: Բայց այդպիսի սովորությունը հրահրում է ցրված ուշադրության համախտանիշի: Հատկապես աղետալի կերպով է դա ազդում երեխաների և դեռահասների վրա:
4. Արագ սնվելու սովորություն
Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Ոչինչ, եթե կա սովածության զգացողություն: Բայց դժբախտությունը նրանում է, որ մարդիկ ձգվում են դեպի բուտերբրոդը նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց ստամոքսը լիքն է: Այն հետզհետե ձգվում է և դրա պատճառով մենք ամեն անգամ ստիպված պետք է ավելի ու ավելի շատ սնունդ օգտագործենք:
5. Բուսակերություն և հումակերություն
Գովելի է, երբ դուք պաշտպանում եք կենդանիներին և չեք ուտում կենդանական ծագման սնունդ: Բայց միայն այդ բարոյական սկզբունքներից տուժում է ձեր առողջությունը: Բանը նրանում է, որ մարդկային մարմինը չի կարող լիարժեք գոյատևել առանց կենդանական ճարպերի և սպիտակուցների: Ապացուցված է, որ բուսակերների մոտ հետզհետե թուլանում է իմունիտետը, նաև վատթարանում է կենսական տոնուսը:
6. Գիշերները աշխատելու սովորություն
Դա հակաբնական գրաֆիկ է: Մարդն ապրում է համաձայն բնության ռիթմերի: Բնության կողմից նախատեսված է, որ արևամուտից հետո ընկած ժամանակը հանգստի համար է: Իհարկե, մենք չենք կարող մեզ թույլ տալ անմիջապես պառկել քնելու, երբ արևը մայր է մտնում: Բայց հատկացնել 6-8 ժամ լիարժեք քնի համար՝ պարտավոր ենք:
7. Ուտելու ընթացքում կարդալու սովորություն
Նախկինում սեղանի շուրջ նստում էին թերթով կամ ամսագրով: Հիմա էլ եկել է սմարթֆոնների հերթը: Կարդալու ընթացքում մենք շեղվում ենք ինֆորմացիայի վրա և բոլորովին մոռանում սնունդ ընդունելու մասին։ Մեծ է հավանականությունը, որ մեկ աման ապուրի փոխարեն, դուք կուտեք կես կաթսա: Այդ պատճառով սնվելու ընթացքում մի ծանրաբեռնեք ձեզ ընթերցանությամբ:
8. Ականջակալներով շուրջօրյա երաժշտություն լսելու սովորություն
Միայն երիտասարդները չեն կրում ականջակալներ: Միջին և նույնիսկ հասուն տարիքի մարդիկ նույնպես չեն բաժանվում այդ սարքից: Այո, շրջագայության կամ մարզումների ընթացքում երաժշտությունը օգնում է ցրվել: Բայց մանրակրկիտ կարգավորեք ձայնի բարձրությունը: Խլացնող երաժշտությունը կբերի լսողության մասնակի կորստի: Նաև ականջակալներով անընդհատ երաժշտություն լսելը ցրում է մեր ուշադրությունը: Այդ պատճառով գործ անելու կամ սովորելու ընթացքում մի կողմ դրեք գաջեթները:
9. Կրծքկալների անտեսումը
Ժամանակակից նորաձևությունը թերահավատորեն է վերաբերվում կրծքկալներին: Նորաձև աղջիկները ձգտում են դրանք ավելորդ տեղը չկրել: Համեստ կրծքերի տեր աղջիկներին այդ սովորությունը չի վնասում: Իսկ ահա նրանց «օժտված» ընկերուհիներին կրծքկալը անհրաժեշտ է: Առանց դրա կրծքերը սկսում են կախվել, իսկ ակտիվ շարժումների ընթացքում կարող են տհաճ զգացողություններ առաջանալ կրծքի շրջանում: Չե՞ք ցանկանում կրծքկալ կրել, փոխարենը գոնե կրեք թոփիկ:
10. Վատ կեցվածք
Եվ բանը այստեղ ամենևին էլ գեղեցկության մեջ չէ, չնայած կոր մեջքը դեռևս ոչ մեկին չի զարդարել: Երբ մենք կուզ ենք անում, մեր ներքին օրգանները հետզհետե սկսում են տեղաշարժվել: Օրինակ սկոլիոզի պատճառով թոքերն ու սիրտը սկսում են մի փոքր տեղաշարժվել և նրանց ֆունկցիոնալությունը կտրուկ նվազում է: Նաև, կեցվածքի հետ խնդիրները կարող են առաջացնել այրող, անտանելի ցավ: Մեջքն այնպես է ցավում, որ նույնիսկ քնելն է անհնար:
Եթե ցանկանում եք պահպանել առողջությունը, անմիջապես ազատվեք այս 10 կործանարար սովորություններից: Դրանք վնասում են ձեր առողջությանը: Պահպանեք ձեր մարմինը և մի կործանեք այն: