fbpx

Կանզաշի՝ գաղտնի զենք, որ օգտագործում էին գեյշաները

Այսօր ճապոնիայում գրեթե անհնար է հանդիպել ավանդական կիմոնոյով աղջկա ում մազերը զարդարված են կազաշիով։

Կանզաշիի ստեղծման արվեստը ի հայտ է եկել դեռևս 18-րդ դարում, երբ աղջիկների մազերի երկարությունը սկսեց դժվարություններ պատճառել։ Հենց այդ ժամանակ ճապոնիայում բարդ սանրվածքները դարձան շատ նորաձև։ Օրիգինալ սանրվածք հյուսելու համար, աղջիկներին հարկավոր էին բազմաթիվ սանրիկներ և հերակալներ և հենց այդ պատճառով շատ շուտով հորնվեց կանզաշին։ Դրանք պատրաստվում էին մետաքսե թելերից՝ ամրացված լարի վրա։

Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր հերակալ միակն է ու անկրկնելի, քանի որ ճապոնացիները շատ զգուշորեն են վերաբերվում բնության ֆորմաներին։

Այն բանից հետո, երբ այս զարդերը դարձան շատ հանրաճանաչ, դրանք սկսեցին պատրաստվել ոսկուց և արծաթից, զարդարվում էին կորալներով, ժադեիտներով և ագաթներով։ Ամենաթանկարժեքը այն կանզաշիներն էին, որոնք պատրաստված էին կրիայի զրահից և կռունկի ոսկորներից։

Ամենից շատ կանզաշի կրում էին գեյշաները, սակայն պետք է նշել, որ զարդը ավելի շատ դուր էր գալիս աշակերտուհիներին, որոնք այդպիսով փորձում էին տղամարդկանց ուշադրությունը գրավել։ Իսկ ահա փորձառու գեյշաները գրեթե չէին զարդարում մազերը, միայն ամենահասարակ զարդերով։

 

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կանզաշի՝ գաղտնի զենք, որ օգտագործում էին գեյշաները
5 հատկություն, որ ունեն միայն կանաչաչյա մարդիկ (+տեսանյութ)