fbpx

Խեղկատակ եմ ես

Դուք կարծում եք խեղկատա՞կ եմ ես.
Այո՛ կասեմ Ձեզ, խեղկատակ եմ ես՝
Խեղկատակ եմ, որ ներում եմ դեռ Ձեզ,
Խեղկատակ եմ, որ ամեն կատարած Ձեր չարության դեմ
Պատասխանում եմ ներողամտությամբ,
Խեղկատակ եմ, որ ամեն Ձեր կողմից փորված փոսերը
Շրջանցում եմ ես ու չեմ էլ ուզում իմանալ թե ով էր փորել՝
Ու կրկին անգամ ներում եմ ես Ձեզ:
Ես խեղկատակ եմ, որ արժան-անարժան՝
զգացմունքներս եմ աջ ու ձախ սփռում,
Խեղկատակ եմ, որ դեռ երեխու պես՝
Հավատում եմ ես անարատ սիրուն:
Ես Խեղկատակ եմ, որ միամտորեն՝
Հավատում եմ ես մարդու տեսակին,
Հավատում եմ, որ մարդը կարող է՝ մարդը կփոխվի,
Հավատում եմ, որ արդարությունը պետք է, որ հաղթի:
Դուք կարծում եք խեղկատա՞կ եմ ես.
Այո՛ կասեմ Ձեզ, խեղկատակ եմ ես՝
Ավելի լավ է լինել հոգով լի թշվառ խեղկատակ
Քան թե խամաճիկ` հոգու տեղ տաշեղ…

© Արամ Հակոբյան (Արխանգելո)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag