fbpx

Իռլանդիա – Հայաստան 2:1, կեցցե՛ հայկական ֆուտբոլը

Ահա ավարտված է Իռլանդիա – Հայաստան խաղը 2:1 հաշվով և մենք պարտվեցինք: Պարտվեցի՞նք: Օ՜ ոչ, մենք հաղթեցինք: Այո-այո մի զարմացեք, գուցե պարտվեցինք ու չանցանք Եվրո 2012 եզրափակչի փլեյ օֆ, բայց մենք այժմ կարող ենք հպարտորեն ասել, որ մենք ունենք իսկական ֆուտբոլ, ունենք հրաշալի, նույնիսկ հանճարեղ ֆուտբոլիստներ, որոնք կարող են և պետք է խաղան եվրոպական գրանդ ակումբներում: Իսկ մեր մարզիչ Վարդան Մինասյանն էլ համոզված եմ, որ մոտ ապագայում հրավիրվելու է բազմաթիվ մեծ ակումբների կողմից: Ես նրան կոչել եմ մեր հայ Մոուրինյո:

Չնայած խաղի ընթացքում մեր տղաների թույլ տված ոչ քիչ սխալների, միևնույն է իրենց խաղը ես շատ սիրեցի և միևնույնն է ես իրենց ցավը տանեմ, հալալա մեր տղաներին, վստահ եմ, որ եթե այսպես շարունակեն խաղալ և մի փոքր էլ դասեր քաղեն իրենց սխալներից, ոչ հեռավոր ապագայում Հայաստանի հավաքականին կանգնեցնելը անհնար կլինի: Միայն մեր տղաները հոգեբանորեն չընկճվեն:

Տղեք ջան, դուք արդեն հերոսներ եք:

Կեցցե՛ն մեր ֆուտբոլիստները, Կեցցե՛ հայկական ֆուտբոլը և Կեցցե՛ Հայաստանը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իռլանդիա – Հայաստան 2:1, կեցցե՛ հայկական ֆուտբոլը
6 կանացի ֆիզիկական առանձնահատկություն, որոնց համար տղամարդիկ ուղղակի խելագարվում են