fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ինտելեկտուալ կարողությունները զարգացնելու համար 8 միջոց

Ինտելեկտուալ կարողությունները զարգացնելու համար 8 միջոց

Եթե ուզում եք հաջողությունների հասնելել ձեր մասնագիտության մեջ, ապա պետք է աճեք և զարգանաք ոչ միայն որպես պրոֆեսիոնալ, այլ նաև՝ որպես անհատ:

Պետք է սկսել ավելի լայն մտածել, զարգացնել ինտելեկտուալ կարողություններն ու ձգտել անընդհատ նոր բան սովորել:

Առաջարկում ենք ինտելեկտուալ կարողությունները զարգացնելու 8 միջոց:

1. Լայնացրեք ձեր մտահորիզոնը

Անծանոթ և նոր տպավորությունները կարող են շատ բան սովորեցնել: Անծանոթ իրավիճակներում ուղեղը ստեղծում է նոր նեյրոնային ճանապարհներ, որոնք ամրանում են, երբ իրավիճակը կրկնվում է: Դրա համար, երբեմն փորձեք դուրս գալ ձեր հարմարավետության զոնայից՝ այցելեք նր տեղեր, գնացեք աշխատանքի մեկ այլ ճանապարհով, և այլն:

2. Փորձեք ստեղծարար մտածել

Հաջողությունը միշտ սկսվում է գաղափարից: Մի կաղապարեք ձեզ շրջանակներով, միացրեք երևակայությունը: Երբ մտածում եք նոր գաղափարներ, կարողանում եք ավելի հեշտ գտնել լուծումներն ու ծանոթանալ նոր մարդկանց հետ:
Ստեղծարար մտածելակերպ ունեն բոլորը, անհրաժեշտ է միայն անել այն ակտիվացնելու քայլեր:

3. Կարդացեք

Շատերն անցկացնում են իրենց օրերը միայն աշխատելով և մոռանում են զվարճանալու և հանգստանալու մասին: Սակայն անհատական աճը կապված չէ միայն գործնական ինֆորմացիայի հետ: Ցանկացած նյութի ընթերցանություն օգտակար է ուղեղի համար, քանի որ այն զարգացնում է երևակայությունը:

4. Զարգացրեք ուղեղի ճկունությունը

Կան մի շարք հավելվածներ և խաղեր, որոնք սովորեցնում են խնդիրների լուծման նոր տարբերակներ և նպաստում են ուղեղի ճկունության զարգացմանը;

Ուղեղի նեյրոճկունությունը հատկություն է, որը թույլ է տալիս ուղեղին ստեղծել նոր նեյրոնային կապեր: Որքան ճկուն է ուղեղը, այնքան արագ և հեշտ է այն ընկալում նոր տեղեկատվությունը:

5. Անընդհատ սովորեք

Որպեսզի հասնեք հաջողության, պետք է անընդհատ նոր բաներ փնտրեք ձեր գործունեության ոլորտում: Ձգտեք զբաղվել նոր բաներով, ստանալ նոր գիտելիքներ:

Որքան շատ դուք սովորեք, այնքան հեշտ կլինի ռազմավարության մշակումն ու որոշումների կայացումը:

6. Զբաղվեք սպորտով

Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն օգնում է ավելի լավ տեսք ունենալ, այլև նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը:

Ավելի խելացի դառնալու և սթրեսը հաղթահարելու ամենահեշտ և արդյունավետ միջոցը շատ շարժվելն ու ֆիզիկապես լավ վիճակում լինելն է:

7. Հագեցեք քնից

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ քնից չհագենալն ազդում է ինտելեկտուալ կարողությունների վրա: Քնից հագենալ պետք է ավելի ուշադիր և ակտիվ լինելու համար:

Առողջ քունն անմիջականորեն կապված է կյանքի որակի և հաջողության հետ:

8. Ճիշտ հագնվեք

Ապացուցված է, որ հագուստը կարող է ազդել ինտելեկտուալ կարողությունների վրա: Ըստ Enclothed cognition-ի հետազոտության՝ սպիտակ բժշկական խալաթներով մարդիկ ավելի կնտրոնացած և ուշադիր են աշխատել, քան սովորական հագուստով մարդիկ:

Հագուստն առաջինն է, որ ներկայացնում է ձեզ: Պետք է ընտրել այնպիսի հագուստ, որի մեջ դուք ձեզ վստահ կզգաք: Սակայն չպետք է մոռանալ նաև, որ հագուստը պետք է լինի հարմարավետ:

կարդացեք նաև

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը: ԽՈՅԵՐ Ձեզ խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել` հատկապես ձեր սիրելիի ներկայությամբ: Դրա անգամ ամենաչնչին չափաբաժինը փորձելուց հետո դուք,...

ԹԵՍՏ․ Ֆիթնես ուղեղի համար: Կկարողանա՞ք անսխալ պատասխանել բոլոր հարցերին

Ի՞նչ եք կարծում, կբավարարի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի կարողանաք ճիշտ պատասխանել մեր թեստի բոլոր 12 հարցերին: Եթե դուք կարողանաք թեստում սխալվել ոչ ավել քան 1...

30 մեջբերում Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գրքից

Ներկայացնում ենք Ձեզ խորիմաստ մեջբերումների հավաքածու Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գրքից: 1. Տարիքից չեն ծերանում, այլ երբ հոգնում են ձգտումներից։ 2. Քո ցավն, ՀԱՅՐԵՆԻՔ, կրակե շապիկ...

ԹԵՍՏ․ Արդյո՞ք լավ եք հաշվում մտքում: Եկեք ստուգենք

Թեստ, որը դուր չի գա հումանիտարներին․․․ Իսկ դուք կարողանո՞ւմ եք արագ հաշվել մտքում: Մի կողմ դրեք բոլոր հաշվիչ սարքերը և փորձեք թեստն անցնել մտովի: Ի՞նչ...

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը` Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով և հայերեն գրություններով

Tert.am Life-ը գրում է․ 11 «Գրեմիի» և 1 «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է «911» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը, որը Հայաստանում...