fbpx

Ինչո՞ւ են մարդիկ բաժանվում, եթե նույնիսկ սիրում են միմյանց

Մարդիկ միանում են, մարդիկ բաժանվում են։ Իսկ ինչո՞ւ են, օրինակ, բաժանվում իրար սիրող կինն ու տղամարդը։

Գոյություն ունեն բազմաթիվ շարժառիթներ, ըստ որոնց տղամարդն ու կինը մտնում են հարաբերությունների մեջ և գոյություն ունեն ոչ պակաս թվով պատճառներ, թե ինչու են նրանք բաժանվում։ Չէ՞ որ հարաբերություններում, մենք առաջին հերթին փնտրում ենք մեր պահանջների բավարարում։ Երբ պահանջները այս կամ այն պատճառով դադարում են բավարարվել՝ զույգերը սկսում են մտածել բաժանման մասին։

Հոգեբանները առանձնացնում են 5 հիմնական պատճառ, թե ինչո՞ւ են հարաբերությունները, որում տիրում է սերը, հանկարծ ավարտվում։

1. Կարդացած գիրք

 Տարիների հետ դժվար է դառնում սիրելիի համար մնալ հանելուկ-աղջիկ, զուգընկերը նույնպես տարիների ընթացքում դառնում է ինչպես լավ կարդացած գիրք։ Անդուր պահ է, սակայն ամեն ինչ կարելի է ուղղել։ Բանալին՝ շփման և պրոբլեմները միասին քննարկելու մեջ է։

2. Գլոբալ փոփոխություններ

Պատահում է, երբ մարդիկ երկար տարիներ հանդիպում են, սակայն նրանց հետաքրքրություններն ու հայացքները կյանքի հետ փոխվում են և նրանց հարկավոր է լինում մեկ այլ բան։ Սկսում են հետաքրքրությունների տարաձայնությունները և որպես արդյունք՝ մարդիկ բաժանվում են։ Բայց եթե ցանկություն լիներ, հնարավոր կլիներ մնալ միասին, քննարկել իրավիճակը և ստեղծել նոր ընդհանուր հետաքրքրություններ։

3. Սեքսուալ հարաբերություններ

Հարաբերությունների որոշակի հատվածում, զուգընկերները սկսում են նկատել, որ իրենց համատեղ կյանքը դադարում է նման լինել անվերջ մեղրամսի, իսկ սեքսը դարձել է առօրյա և ցանկություն այլևս չի առաջացնում։ Սարսափելի է գիտակցել, որ հարաբերությունները գլորվում են դեպի անդունդը։ Բայց այստեղ նույնպես կարելի է ամեն ինչ ուղղել։

Փորձեք զանազանակերպել Ձեր սեքսուալ կյանքը, մի մոռացեք զրուցել զուգընկերոջ հետ և ինչը քիչ կարևոր չէ, կարողացեք լսել նրան։

4. Ուշադրության բացակայություն

Ամենասկզբում աղջիկները պատրաստ են ժամերով լսել տղաներին, իսկ տղաններն էլ՝ ժամերով գովաբանություններ երգել սիրելիին։ Խոսակցության թեմաները գտնվում են ակնթարթորեն։ Զուգընկերոջ ամեն մի խոսք ընդունվում է սրտի թրթիռով։ Իսկ ժամանակի հետ հեռանում է նախկին թեթևությունը, ուզում ես ուղղակի գիրք կարդալ կամ կինո դիտել։

Այդ դեպքում զուգընկերը կարող է իրեն անպետք, լքված և նույնիսկ միայնակ զգալ։ Եթե ընտանիքում բավարար ուշադրություն չեն ստանում, այն ստանում են մեկ այլ տեղ։ Այնպես որ միասին ժամանակ անցկացնելու ունակությունը՝ երջանիկ հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ է։

5. Չափազանց խանդ

Ոչ ոք չի ցանկանա առանց պատճառի իրեն անընդհատ մեղավոր զգալ։ Ցանկությունը, չափազանց շատ ղեկավարել «երկրորդ կեսին» կարող է հայտնվել և տղամարդու և կնոջ մոտ։

Խանդը սկսում է քայքայել զգացմունքները, ինչպես ժանգն է քայքայում մետաղը։ Բայց ամենավատն այն է, որ խանդողը շատ հաճախ ինքն է հակված դավաճանության, այդ պատճառով չափից շատ ուշադրություն է դարձնում իր զուգընկերոջ արարքներին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ են մարդիկ բաժանվում, եթե նույնիսկ սիրում են միմյանց
Փոքրիկ աղջիկը խորեոգրաֆիա է դասավանդում մեծահասակներին (զվարճալի վիդեո)