fbpx

Ինչն է ճիշտ և ինչն է սխալ խնդրել Աստծուց

Մի անգամ Աստծուց երջանկություն խնդրեցի, բայց պատասխան ստացա, որ նա չի կարող երջանկություն տալ։ Երջանիկ կլինեմ, թե ոչ՝ ամբողջովին ինձնից էր կախված, իսկ Աստված միայն իր օրհնությունն է տալիս:

Հետո ես խնդրեցի փրկել ինձ և իմ սիրելիներին ցավից ու տառապանքից, ինչին Աստված կրկին մերժեց։ Ստացվում է, որ մենք բոլորս անցնում ենք տառապանքների միջով և պետք է միասին հաղթահարենք դրանք։

Ես Աստծուն խնդրեցի պատժել իմ թշնամուն, ինչի պատասխանը ստացա՝ «Ոչ, նա կդառնա քո ընկերը»։

Ես համբերություն խնդրեցի, ինչին Աստված կրկին մերժեց։ «Համբերությունը պետք է սովորել՝ անցնելով կյանքի փորձություններով»,- եղավ նրա պատասխանը։

Հետո խնդրեցի խլել իմ հպարտությունը, բայց նույնիսկ այստեղ մերժում։ Ստացվում է, որ ես ինքս պետք է հրաժարվեմ հպարտությունից, այն չի կարելի խլել։

Ես սկսեցի հոգևոր աճ խնդրել, բայց հոգին, պարզվում է, պետք է ինքնուրույն աճի, և Աստված միայն առաջնորդում է ինձ:

Եվ ահա, ես որոշեցի Աստծուց խնդրել ուրիշներին սիրելու ունակությունը այնպես, ինչպես Աստված սիրում է ինձ: Եվ Աստված չմերժեց. Նա հաճույքով ինձ տվեց այս ունակությունը։

Երբ քաջություն ենք խնդրում, վտանգների ենք հանդիպում։

Երբ ուժ ենք խնդրում, Աստված փորձություններ է ուղարկում մեզ՝ մեզ կոփելու համար:

Երբ իմաստություն ենք խնդրում, Աստված մեզ կանգնեցնում է խնդիրների առաջ, որոնց լուծումը մեզ ավելի իմաստուն է դարձնում:

Երբ օրհնություններ ենք խնդրում, Աստված մեզ հնարավորություններ է ուղարկում դրանք ստանալու համար:

Երբ խնդրում ենք սեր, մեզ ուղարկում են նրանց մոտ, ովքեր մեր սիրո և օգնության կարիքն ունեն:

Այն ինչ խնդրեցի, ոչինչ չստացա։ Բայց ես ստացա այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ էր:

Ի՞նչ եք խնդրում Աստծուց և ի՞նչ է նա ձեզ ուղարկում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 15 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Ինչն է ճիշտ և ինչն է սխալ խնդրել Աստծուց
Մարզում ենք ուղեղը։ 8 հետաքրքրաշարժ գլուխկոտրուկ