fbpx

8 մանրուք, որի մասին նա երբեք քեզ չի պատմի

Որքան էլ որ վստահելի լինեն ձեր հարաբերությունները, միևնույնն է կգտնվի ինչ-որ բան, որի մասին նա կգերադասի լռել։ Ահա ներկայացնում ենք ձեզ մի քանի թեմա, որոնք դժվար թե տղամարդը ցանկանա քննարկել քեզ հետ։

1. Նա գրավիչ է համարում Ձեր մոտ ընկերուհուն կամ քրոջը

Նա հաստատ չի համեմատի ձեզ յուրաքանչյուր ձևով, չնայած կարող է ասել, որ նա համակրելի է։ Բայց դու իհարկե անկրկնելի ես։

2. Նա վախենում է սարդերից

Բոլորն էլ ունեն որոշակի վախեր։ Բայց նա երբեք Ձեզ ցույց չի տա, որ վախենում է սարդերից։ Չէ՞ որ նա տղամարդ է, և չի ճչա սարդ տեսնելիս, որպեսզի դու չմտածես, որ նա վախկոտ է։

3. Նա գաղափար անգամ չունի, թե ինչպես դա վերանորոգել

Նա երբեք չի խոստովանի, որ չի կարող վերանորոգել ինչ-որ բան։ Գուգլը կօգնի։ Գտար պատասխանը՝ և ամեն ինչ պատրաստ է։

4. Դու քաշ ես հավաքել

Ընդմիշտ փակ թեմա։ Նույնիսկ մի մտածիր հարցնել նրան այդ մասին։ Միևնույն է խոսակցության թեման կշեղի այլ ուղղությամբ։

5. Նրան այդքան էլ դուր չեն գալիս քո հոբբիները

Դուք հավանաբար ընդհանուր շատ բաներ ունեք, բայց կան որոշ բաներ, որ նա անում է, որպեսզի ձեզ հաճելի լինի։

6. Նա սիրում է որևէ բան, որ դու տանել չես կարողանում

Դա կարող է վերաբերվել ուտելիքին, զբաղմունքին, ինչին ասես, բայց դու մի ժամանակ արգելել ես քննարկել դա քո ներկայությամբ։ Ահա և նա լռում է։

7. Ինչ է նա մտածում քո ծնողների մասին

Եթե նրան որևէ բան դուր չի գալիս քո ընտանիքում՝ դու այդ մասին չես իմանա։ Եթե իհարկե չպատահի արտառոց որևէ բան։

8. Նա հաստատ գիտի իր «արժանապատվության» երկարությունը

Բայց կասի, եթե դու նրան շատ խնդրես։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
8 մանրուք, որի մասին նա երբեք քեզ չի պատմի
Ավետիք Իսահակյան – Հատված Աբու Լալա Մահարի պոեմից