fbpx

Ի՞նչ չեն կարողանում անել Կենդանակերպի տարբեր նշանները

Կենդանակերպի բոլոր նշաններն ունեն որոշակի ուժեղ կողմեր, և իհարկե, թույլ կողմեր ևս, որոնք կարելի է դիտարկել որպես նկատելի թերություն, որը թույլ չի տալիս նրանց լինել ավելի կատարյալ մարդ: Ընդորում դրանց ընդունումը օգնում է ինքնազարգացմանը, իսկ եթե դուք մի բան էլ խիզախեք և դրանք մի փոքր էլ շտկեք՝ դա միայն օգտակար կլինի ձեզ: Նայեք ձեր բնավորության որոշ գծերին, որոնք այնուամենայնիվ արժի մի փոքր ուղել:

Խոյ

Չնայած այս նշանն ունի տարօրինակ հակում դեպի ոչնչի մասին բանավեճերը, նա երբեք չի կարողանում հակասել իր մտերիմ մարդկանց: Խոյն ունակ է վարպետորեն մտնել բացարձակ դատարկ, կառուցողականի նույնիսկ չնչին ակնարկի բացակայությամբ վեճերի մեջ, սակայն նա միշտ կզիջի այն մարդուն, ում սիրում է, քանի որ ուղղակի նա ցանականում է որևէ հաճելի բան անել այդ մարդու համար:

Ցուլ

Ինչ կապված է երկրորդ Կենդանակերպի նշանի հետ: Իհարկե՝ կամակորությունը: Ցուլը կհամառի ինչպես խելագար, եթե նույնիսկ գիտի, որ վերջին հաշվով կտուժի կամ ինչ-որ բան կկորցնի: Նա երբեք չի հանձնվում, բայց չի էլ կարողանում ընդունել պարտությունը, չնայած հենց ինքն է դարձել դրա պատճառը:

Երկվորյակ

Նրանք հայտնի շատախոսներ են և նրանց գործնականում անհնար է լռեցնել: Այս նշանը հակված է համարել, որ իրենց սուր լեզուն հերիք է, որպեսզի հաղթող դուրս գան յուրաքանչյուր կոնֆլիկտից: Իհարկե, դա այդ դեպքը չէ, սակայն Երկվորյակների մեծ թերությունը կայանում է նրանում, որ նրանք չեն կարողանում խոստովանել, որ դրա համար շփվելու մեծ ունակությունը բավական չէ:

Խեցգետին

Լինելով ամենազգայուն և էմոցիոնալ նշաններից մեկը, Խեցգետիններին անհրաժեշտ է անընդհատ արտահայտել իրենց զգացմունքներն ու զգացումները: Նշանակություն չունի՝ դրական են դրանք, թե բացասական, կարևոր են, թե ոչ, տեղին են, թե անտեղին․․․ Խեցգետինը երբեք չի դադարում խոսել այն մասին, թե ինչ է զգում, և դրանում չափի զգացողություն նա բացարձակ չունի:

Առյուծ

Առյուծները շատ մեծ կարծիք ունեն իրենց մասին, և նրանք հաճախ հակված են ամբողջովին անտեսել շրջապատող մարդկանց, կենտրոնանալով միայն իր սիրելի եսի վրա: Չնայած այս նշանը այդ աստիճան եսակենտրոն չէ, որքան թվում է, բայց այնուամենայնիվ չափից շատ է խորացած իր գործերով և չի կարողանում մտածել վերացական և դիտել իր շուրջը:

Կույս

Կույսի ամենամեծ պլյուսը կարող է դառնալ նաև իր ամենամեծ թերությունը: Այս նշանն այնքան կանոնակարգված է և ճիշտ, որ դա երբեմն կարող է վերածվել պեդանտիզմի և մանրախնդրության: Սակայն Կույսը դա չի ցանկանում տեսնել, քանի որ գտնում է, որ այդպես նա ձգտում է կատարելության:

Կշեռք

Կշեռքի նշանի տակ ծնված մարդիկ հավասարակշռություն են փնտրում իրենց կյանքում և ցանկանում են վայելել այն, անկախ նրանից, թե ինչ է արժեցել այն: Այդ պատճառով նրանք գերադասում են ձևացնել, որ իբր ամեն ինչ կարգին է, այլ ոչ թե պարզություն մտցնել իրավիճակում: Նրանք խուսափում են դիմակայությունից այն աստիճան, որ գերադասում են անհետանալ, միայն թե չսրեն իրավիճակը:

Կարիճ

Երբ նրա մտերիմները վտանգի մեջ են, նա բառացիորեն պատրաստ է անել հնարավոր և անհնար ամեն ինչ, որպեսզի պաշտպանի նրանց: Ընդորում երբեմն նրանց սիրո և հոգատարության ուժը կարող է լինել այնքան հսկայական, որ դա ուղղակի դժվար է տանել: Նրանք այդ առումով չեն կարողանում լինել զուսպ և կարող են ուղղակի խեղդել մարդուն:

Աղեղնավոր

 Նույնիսկ չնայած նրան, որ այս նշանը շատ է սիրում արկածներ, Աղեղնավորը երբեք չի ընկնի մի իրավիճակի մեջ, որի մասին նա շատ քիչ ինֆորմացիա կունենա: Ինքնաբուխ գործելու փոխարեն, նա գերադասում է զինվել պլանով և ընդունել ճիշտ որոշում: Աղեղնավորը չի կարողանում ճիշտ ընդունել կյանքի անակնկալները (յուրաքանչյուր տեսակի) և արձագանքում է դրանց բարկությամբ և վրդովմունքով:

Այծեղջյուր

Նա իր գլխում կունենա 20 միտք, նախքան որևէ որոշում կայացնելը: Այծեղջյուրին ամենից շատ պակասում է այլ մարդկանց հետ փոխգործակցելու և փոխզիջումների հասնելու ունակությունը: Նա կարող է լսել խորհուրդները և հայտնել իր երախտիքը, բայց վերջիվերջո կանի այնպես, ինչպես ինքն է ուզում:

Ջրհոս

Բոլոր նշաններից ամենաինտուիտիվն է, հաճախ է տարվում սեփական կանխազգացումներով և չափից շատ ուշադրություն է հատկացնում գոյություն չունեցող բաներին: Ջրհոսը գտնում է, որ ինքն ամենայուրահատուկն է և ոչ մի կերպ դուք նրան ետ չեք կարողանա համոզել: Չնայած ընդհանուր առմամբ նրա համար օգտակար կլիներ ուշադրություն հատկացնել շրջապատող մարդկանց:

Ձկներ

Մարդ-Ձկները կարող են դյուրահավատ և մի փոքր անկարգ թվալ, սակայն շատ հաճախ դա ուղղակի սուտ ընկալում է: Չնայած նրանք հակված են ներել վիրավորանքները և ապրել խաղաղության մեջ բոլորի հետ, նրանք երբեք չեն մոռանում վատի մասին և հարմար առիթի դեպքում, Ձկները չեն կարողանա իրենց տիրապետել և կցանկանան վրեժխնդիր լինել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ չեն կարողանում անել Կենդանակերպի տարբեր նշանները
Սևակի թարգմանություններից – Վլադիմիր Մայակովսկի «Վարտիքավոր ամպը» պոեմ, մաս 1