fbpx

ԱՌԱԿ այն մասին, թե ինչպես արձագանքել շրջապատի մարդկանց զայրույթին, վրդովմունքին, վիրավորանքներին և նախանձին

Այս հրաշալի ուսուցանող պատմությունը ձեզ և ձեր երեխային կսովորեցնի, թե ինչպես արձագանքել և ինչ անել՝ ի պատասխան ուրիշների վիրավորանքների և զայրույթի:

Մի շատ ծեր իմաստուն ուսուցանում էր մի խումբ աշակերտների և առաջնորդում նրանց ճիշտ ճանապարհով:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նա նրանց սովորեցնում էր իմաստություն և մարտարվեստ: Մի օր իմաստունի դասին եկավ մի բռի և լկտի մարտիկ: Նա երբեք չէր զսպում իրեն և հաճախ էր վիրավորում շրջապատող մարդկանց։ Նա շատ էր սիրում մարդկանց հրահրել վեճերի ու կռիվների։ Այս անգամ նա վարվեց սովորականի պես։

Նախ նա ուսուցչի հասցեին մի քանի վիրավորական արտահայտություն արեց։ Եվ քարացավ՝ պատասխանի ակնկալիքով։ Բայց իմաստունը պարզապես շարունակեց իր դասը` ուշադրություն չդարձնելով այս արտահայտություններին:

Հերթական անգամ մարտիկը վիրավորական խոսքեր նետեց։ Բայց ուսուցիչն անխռով էր և ոչինչ չպատասխանեց՝ շարունակելով իր դասը։ Սա կրկնվեց ևս մի երկու անգամ։ Կռվարարը բարկացավ ու դուրս եկավ սենյակից։

Այն բանից հետո, երբ նա անհետացավ տեսադաշտից, ուսանողները, ովքեր այս ամբողջ ընթացքում հետաքրքրությամբ հետևում էին, հարցրին.

– Ուսուցիչ, ինչո՞ւ չհրավիրեցիր նրան մենամարտի: Ինչպե՞ս կարող էիր հանդուրժել նրա վիրավորանքները։

Կարդացեք նաև՝ Կան մարդ – ճանճեր, կան մարդ – մեղուներ. ԿՅԱՆՔԻ ԱՌԱԿ

Իմաստունն ասաց.

-Պատկերացրեք, որ ձեզ նվեր են տալիս, բայց դուք չեք ընդունում: Ասեք ինձ, այդ դեպքում ո՞ւմ է պատկանում այդ նվերը։

– Նրան, ով ուզում էր նվեր անել,- առանց վարանելու պատասխանեցին աշակերտները։

– Նույնը, զայրույթի և վիրավորանքների հետ է: Քանի դեռ չես ընդունում դրանք, այդ ամենը պատկանում են նրան, ով դրանք բերում է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.6 из 5 )
MediaMag
ԱՌԱԿ այն մասին, թե ինչպես արձագանքել շրջապատի մարդկանց զայրույթին, վրդովմունքին, վիրավորանքներին և նախանձին
Ինչպե՞ս բեռնել թվիթերի ամբողջական արխիվը